«Անտարես»-ը PLASTORIA-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում:
PLASTORIA-ն միջազգային ճանաչում ստացած բրենդների լիցենզիաներով շքեղ աքսեսուարների արտադրության ոլորտում առաջատար կազմակերպություն է: PLASTORIA-ն ապահովում է բարձր որակի և օրիգինալ դիզայնով ապրանքների ձևավորումը, մշակումը, արտադրությունը և տարածումը: Լավ ապրանքը պետք է առաջարկվի խելամիտ գնով, հետևաբար մեծ ուշադրություն է դարձվում արտադրական գործընթացին՝ նկատի ունենալով ապրանքի վերջնական արժեքը:

PLASTORIA-ն մշակում և պահպանում է ներկայացվող բրենդների իմիջը մեծ հոգատարությամբ: Օգտագործվում են մի քանի մոտեցումներ. ապրանքները ստեղծվում են յուրաքանչյուր բրենդի գաղափարախոսության ճշգրիտ համապատասխանությամբ, արտադրանքի պատրաստման որակը՝ համապատասխանաբար հնարավորինս բարձր դասի, իսկ տարածումն իրականացվում է ընտրված միջնորդների միջոցով:

PLASTORIA-ի առանցքային առավելություններն են.

  • շքեղ աքսեսուարների ստեղծման հսկայական փորձ ունեցող հզոր թիմ,
  • տարածման միջազգային լայն կապուղիներ,
  • արդյունավետ ծառայություններ,
  • բարձր որակի արտադրանք: