ԱՐՁԱԿ 2011 | Իմ հեղինակը


Արձակ 2011 պատմվածքների մրցատյանն ամփոփել է մրցույթի արդյունքները և ներկայացված 121 պատմվածքներից առանձնացրել 19 պատմվածքներ, որոնք պետք է հրատարակվեն առանձին ժողովածուով: Մինչ հաղթողների հայտարարումը առաջիկա 10 օրվա ընաթացքում ստորև ներկայացված 19 պատմվածքներից առցանց քվեարկությամբ պետք է որոշվի նաև “Իմ հեղինակը” անվանակարգի հաղթողը: Թեկնածուների անուննները ներկայացված են այբբենական հերթականությամբ:



Նշված 19 պատմվածքներից ո՞րն եք համարում Արձակ 2011 մրցույթի լավագույն պատմվածքը:

  • ՀՈՎԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, Մաթեմատիկա (53%, 2,424 Քվե)
  • ՎԱՉԵ ԵՓՐԵՄՅԱՆ, Կոկտեյլ` Դեկտեմբերի 21-ով կամ տարօրինակ տարեգրություն (27%, 1,247 Քվե)
  • ՍԱՐԳԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վազիր Բիբի… Ինձ մի սպասիր… (7%, 328 Քվե)
  • ԼՈՒՍԻՆԵ ՎԱՅԱՉՅԱՆ, Պատահում` կյանք է (4%, 203 Քվե)
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԱՆՅԱՆ, Զավակս (2%, 104 Քվե)
  • ԱՎԵՏԻՔ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ, Ավետիք Մեջլումյանը սիրում է ծանրամարտ (1%, 63 Քվե)
  • ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Կաթոց (1%, 55 Քվե)
  • ՄՀԵՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ, Գաբրիել (1%, 49 Քվե)
  • ՏԻԳՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ, Հանդիպում (1%, 42 Քվե)
  • ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Կոմպոզիցիա 33 (1%, 36 Քվե)
  • ՆԱՐԻՆԵ ԿՌՈՅԱՆ, Ճամբար (1%, 25 Քվե)
  • ԱՐՄԵՆ ՕՀԱՆՅԱՆ, Կիկոսի վերադարձը (1%, 24 Քվե)
  • ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ, Գագոն (0%, 22 Քվե)
  • ՀՈՎԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, 25 րոպե (0%, 18 Քվե)
  • ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ, Ապորիա (0%, 13 Քվե)
  • ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, Խխունջն ու փետրավոր ամպերը (0%, 10 Քվե)
  • ԱՐԱ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ, Աստիճանների վրա (0%, 4 Քվե)
  • ՌԱՖԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ, Հակածառը (0%, 3 Քվե)
  • ԱՐԱՐԱՏ ԳՅՈՒԼԲԱՆԳՅԱՆ, 301 գրամ (0%, 2 Քվե)

Ընդամենը քվեարկել են: 4,566

Loading ... Loading ...



Պատմվածքները կարող եք կարդալ հետևյալ հղումներով`



ԱՎԵՏԻՔ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ, Ավետիք Մեջլումյանը սիրում է ծանրամարտ
ԱՐԱ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ, Աստիճանների վրա
ԱՐԱՐԱՏ ԳՅՈՒԼԲԱՆԳՅԱՆ, 301 գրամ
ԱՐՄԵՆ ՕՀԱՆՅԱՆ, Կիկոսի վերադարձը
ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Կոմպոզիցիա 33
ԼՈՒՍԻՆԵ ՎԱՅԱՉՅԱՆ, Պատահում `կյանք է
ՀՈՎԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, Մաթեմատիկա
ՀՈՎԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, 25 րոպե
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԱՆՅԱՆ, Զավակս
ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ, Գագոն
ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ, Ապորիա
ՄՀԵՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ, Գաբրիել
ՆԱՐԻՆԵ ԿՌՈՅԱՆ, Ճամբար
ՌԱՖԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ, Հակածառը
ՍԱՐԳԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վազիր Բիբի… Ինձ մի սպասիր…
ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Կաթոց
ՎԱՉԵ ԵՓՐԵՄՅԱՆ, Կոկտեյլ` Դեկտեմբերի 21-ով կամ տարօրինակ տարեգրություն
ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, Խխունջն ու փետրավոր ամպերը
ՏԻԳՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ, Հանդիպում




ԱՐՁԱԿ 2011 | Հայտարարություն 2


Հարգելի մասնակիցներ, Արձակ պատմվածքների մրցույթի ժյուրին իր վերջին խորհրդակցության ժամանակ մի քանի որոշումներ է կայացրել, որոնց մասին սիրով տեղեկացնում ենք.

- Քանի որ պատմվածքների ծավալը նախապես սահմանվել էր առավելագույնը 10.000 նիշ, բայց հայտերի ընդունման ժամանակ մրցույթի գեղարվեստականությունը չվնասելու նկատառումով որոշ շեղումներ են թույլ տրվել` ընդունվելով սահմանված վերին շեմը փոքր ինչ գերազանցող պատմվածքներ, ապա հավասար մրցակցային պայմաններ ապահովելու մտահոգությամբ, ժյուրին հայտարարում է, որ բոլոր այն հեղինակները, որոնք մրցույթի պայմաններին համապատասխանելու համար կրճատել են իրենց երկար պատմվածքները, առաջիկա 10 օրվա ընթացքում կարող են ներկայացնել չկրճատված բնագիրը, որը չպետք է գերազանցի 15.000 նիշը:

- Վերը նշված ճշգրտումներից հետո մրցույթի ժյուրին կհրապարակի լավագույն պատմվածքների մրցույթային փուլի մասնակիցների համառոտ ցանկը (շորթ-լիստ): Նշված հեղինակների միջև առցանց քվեարկությամբ կընտրվի “Իմ հեղինակը” անվանակարգի հաղթողը, իսկ ժյուրիի փակ քվեարկությամբ նաև մնացած մրցույթային տեղերի հաղթողները:

Լավագույն ցանկություններով`
Մրցույթի Ժյուրի



ԱՐՁԱԿ 2011 | Հայտարարություն


«Արձակ 2011» տարվա լավագույն պատմվածքների մրցույթի հարգելի մասնակիցներ,
լրացավ պատմվածքների ներկայացման վերջնաժամկետը: Այս պահից ի վեր նոր հյատեր չեն ընդունվում: Ներկայացված բոլոր տեքստերը հրապարակվել են անխտիր, առանց խմբագրումների և կրճատումների: Եթե հրապարակված տեքստի մեջ կան տեխնիկական խնդիրներ, ապա դա պայմանավորված է ANSI > UTF-8 փոխարկման հետ, քանի որ մասնակիցների մի մասը, հակառակ մրցույթի պահանջներին, տեքստերը UTF-8 ֆորմատով չէին ուղարկել:
Եթե ուղարկել եք պատմվածք, որն այս կայքում հրապարակված չէ (կարելի է ստուգել աջ մասում գտնվող “Փնտրել կայքում” գործիքի միջոցով), հրապարակված է կիսատ, կամ հրապարակված է որոշ տեխնիկական թերություններով, ապա այդ մասին գրեք մեզ granish@ymail.com փոստին մինչ սեպտեմբերի 19-ը:
«Իմ հեղինակը» անվանակարգի հաղթողը կճանաչվի լրացուցիչ առցանց քվեարկության արդյունքում: Քվեարկության հարցաձևը կհրապարակվի սեպտեմբերի 20-ից հետո:

Հարգանքներով` մրցույթի կազմկոմիտե



ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆ | Հացը


Երևան: Պատերազմ: Ես` տաս տարեկան: Որբ: Բախտակից և համարյա հասակակից մի քանի ընկերներով բնակվում էինք մոտակա շենքերից մեկի տանիքում: Այդ ժամանակ մեր ապրուստի հիմնական միջոցը մարդկանց ձեռքից հաց փախցնելն էր: Անգիր գիտեինք հացի խանութի մոտակայքի բոլոր ծակուծուկերը, թաքստոցները: Մեր միակ զենքը ճարպկությունն էր: Այդ իմաստով մեզ հետ մրցելն անիմաստ էր:



ՌԱՖԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ | Հակածառը


ՀԵՌԱՇՆՉՈՒՄ ՀԱՅ ՈԳՈՒ ՀԱՆՃԱՐ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՒՈՍՅԱՆԻՆ

…Մի նվնվա…
Հ. Մաթևոսյան

* * *
Լավ է, որ դեռևս կա՛նք… կա՞նք որ….
Չէ~, չէ՛… բա էղա՞վ… Համոն հո ծառ չէ՞ր: Երբ բոլոր երեխաները պատմության դասերին լսում էին թե ինչպես են մեր խեղճ ազգին կոտորել ու գռփել ամբողջ գոյության ընթացքում ու թեև ձանձրալի էր, բայց հավատում էին, կամ երբ գրականության դասին ծառի նման տնկված անգիրներ էին ասում, Համոն ամենահետևի նստարանին քնած էր: Քնած էր, որովհետև ամբողջ գիշեր աշխատում էր տանից ոչ շատ հեռու գտնվող խանութում: Իսկ ինչու՞ էր աշխատում: Որովհետև հայրը երեք տարի առաջ մահացել էր և ինքն էր տան տասներկուամյա տղամարդը` տասներկուամյա, նիհար, կարմիր կեպիով ու մտածող ժպիտով: