«Արձակ-2011» պատմվածքների մրցույթի հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Մասնակցելու համար granish@ymail.com փոստին ուղարկել ստեղծագործությունը և մասնակցության հայտի ձևը` նամակի վերնագրում նշելով «Արձակ 2011» արտահայտությունը: Հայտերն ընդունվում են 2011թ. ապրիլի 01-ից մինչև սեպտեմբերի-ի 15-ը ներառյալ: Մրցանակները շնորհվելու են յուրաքանչյուր տարի` հոկտեմբերի երկրորդ ուրբաթ օրը:
Մասնակիցներին ներկայացնող պահանջները`
Մասնակիցների տարիքային ներքին շեմը` 18 տարեկան: Հայտատուի տարիքը սահմանվում է տվյալ տարվա մարտի 14-ի դրությամբ:
Ստեղծագործությանը ներկայացվող պահանջները`
Մրցույթին կարող են մասնակցել 2010 թվականին սեպտեմբերի 15-ից հետո ստեղծված հայալեզու տպագիր և անտիպ պատմվածքները: Յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել միայն մեկ պատմվածք, որի ծավալը չի գերազանցում 10.000 նիշը: Տեքստը ներկայացնել յունիքոդ տառատեսակով: Մրցույթին ներկայացված պատմվածքը «Արձակ» մրցույթին ներկայացված լինելու ընթացքում չպետք է ներկայացվի այլ գրական մրցանակների:
Մասնակցության հայտում նշել`
- Հեղինակի անուն, ազգանունը
– Ծննդյան ամսաթիվը
– Հիմնական բնակության հասցեն
– Հեռախոսահամարները (աշխ., տուն, բջջային)
– Էլ-փոստը
- Ներկայացվող պատմվածքի անվանումը
– Ծավալը նիշերով
– Ստեղծման ժամանակահատվածը
– Հրապարակվե՞լ է արդյոք որևէ տեղ, եթե այո` նշել որտեղ և երբ
- Հայցման ամսաթիվը

