Description

Հուշագրություն իմ տխուր պոռնիկների մասին
Գաբրիել Գարսիա Մարկես


«Հուշագրություն իմ տխուր պոռնիկների մասին» վիպակը պատմում է իննսունամյա ծերունու մասին, որը վճռում է իր հոբելյանական իննսունամյակը «պատվել» տասնչորսամյա աղջնակի ընկերակցությամբ: Ծերունու և աղջնակի միջև շուրջ մեկ տարի ձգվող «արտասովոր» կապը վերջինիս ստիպում է վերհիշել անցյալը, հոդվածագրի մասնագիտությունը, և, իհարկե, ծախու կանանց այցելելու վաղեմի սովորությունը, իսկ հանկարծահաս զգացմունքը գալիս է համոզելու, որ սերը չունի տարիք, ժամ ու ժամանակ, սերը չի անցնում կրքի հետ, այլ կարող է արտահայտվել քնքշանքի, լռության և հիացմունքի ձևով: Իր այս ստեղծագործությամբ Մարկեսը հեռանում է քաղաքական ենթատեքստից և մոգական ռեալիզմից՝ հյուսելով անչափ ռոմանտիկ, բավական հուզիչ և գեղեցիկ սիրո պատմություն:

ISBN: 978-9939-76-442-9
Էջեր` 192
Կազմը` կոշտ
Չափսը` 11×16.5
Տարի՝ 2019


ՊԱՏՎԻՐԵՔ