Description

Նարցիսը և ոսկեբերանը
Հերման  Հեսսե


Սույն վեպում, որ ավելի շուտ առակախոսություն է, արտահայտություն են գտել ստեղծագործող մարդու երկու հիմնական տարատեսակները՝ մտածողն ու երազողը, խստադաժանն ու ծաղկունը, հստակասացն ու մանկականը: Երկուսն էլ՝ իրար հոգեհարազատ, թեև ամեն ինչում իրար հակադրվող, երկուսն էլ՝ միայնակ, երկուսն էլ Հեսսեի կողմից ճշմարտապես ճանաչված՝ իրենց առավելություններով ու թերություններով հանդերձ և ճշգրտագույնս նկարագրված: Վեպը նաև նույն արմատից սերող և նույն նպատակին միտված զույգ ծայրահեղությունների միջև միջին ճանապարհ գտնելու փորձ է: Թեև գործողությունը ծավալվում է միջնադարյան Գերմանիայում և հիմքում ունի քրիստոնեական ենթատեքստը, բայց այն դուրս է դրված տարածությունից ու ժամանակից, վեր է կանգնած նաև իմաստային հաղորդումի մակարդակից և ցուցանում է, թե ինչպես է նույն այդ միջնադարյան, քրիստոնեական ենթատեքստը գործադրելի մարդու հոգեմտավոր էներգիայի ուղղորդմանը գիտափիլիսոփայական ու արվեստագիտական ավանդույթների հետ առերեսման հունով:

ISBN: 978-9939-76-438-2
Էջեր` 456
Կազմը` կոշտ
Չափսը` 12.5×20
Թիվ՝ 2020