Description
Ամբոխների հոգեբանությունը
Գյուստավ Լը Բոն
Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում ֆրանսիացի բժիշկ, մարդաբան, հոգեբան, սոցիոլոգ, բնագետ և գյուտարար, սոցիալական հոգեբանության մի ճյուղը կազմող զանգվածների հոգեբանության հիմնադիր Շառլ Մարի Գյուստավ Լը Բոնի (1841-1931) 1895-ին լույս տեսած «Ամբոխների հոգեբանությունը» աշխատությունը, որն համարվում է աշխարհը վերափոխած ամենանշանավոր գրքերից մեկը: Այս գիրքը և ընդհանրապես Լը Բոնի գաղափարները կարևորագույն դեր են խաղացել 20-րդ դարասկզբին, մասնավորապես ամբողջատիրական համակարգերի հիմնադիրների՝ Մուսոլինիի, Հիտլերի, Ստալինի և Մաոյի, անգամ Մուստաֆա Քեմալի, հանրապետական վարչակարգերի խոշորագույն առաջնորդների՝ Ռուզվելտի, Կլեմանսոյի, Պուանկարեի, Չերչիլի, դը Գոլի, ինչպես նաև, գիտական առումով, Զիգմունդ Ֆրոյդի և Մաքս Վեբերի, քաղաքական առումով, մասնավորապես, նացիոնալ սոցիալիզմի և նրա գլխավոր դերակատարների վրա: Թարգմանված է ՖԵԼԻՔՍ Ալկանի 1905-ի հրատարակությունից։
ISBN: 978-9939-76-696-6
Էջեր՝ 256
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 14.8×21
Թարգմանությունը ֆրանսերենից՝ Աշոտ Ալեքսանյանի
Տպագրվել է՝ 2021