Նկարագրություն

Մարսյան քրոնիկոն
Հեղինակ` Ռեյ Բրեդբըրի

Ամերիկացի հռչակավոր գրող Ռեյ Բրեդբըրիի «Մարսյան քրոնիկոնը», որը հեղինակը հումորով կոչել է «վեպ ձևացող պատմվածաշար» , 20-րդ դարի լավագույն գրքերից մեկի համարումն ունի: «Կարմիր մոլորակի» նվաճման այս ֆանտաստիկ տարեգրության մեջ, ինչպես նկատել է աստղագետ Կարլ Սագանը, «Մարսը յուրատեսակ առասպելական ասպարեզ է, որտեղ մարմնավորվել են մեր երկրային հույսերն ու երկյուղները»: Ավելին, առաջին անգամ 1950-ին լույս տեսած «Մարսյան քրոնիկոնը» մերօրյա աշխարհի ֆոնին լիովին արդիական հնչողություն է ձեռք բերել: Քաղաքակրթությունների բախման և ողբերգական կործանման պատմությունը Բրեդբըրին ներկայացնում է իր նրբահյուս արձակին հատուկ խորունկ մարդկայնությամբ, փիլիսոփայական շնչով և անմոռանալի բանաստեղծականությամբ

ISBN: 978-9939-51-850-3
Էջեր` 300
Կազմը` կոշտ
Լեզու` հայերեն
Չափսը` 12.5×20
Թիվ՛ 2015