Ով որտեղ իրեն լավ է զգում, այնտեղ էլ փորձում է ավելի շատ լինել։ Մեկը ամենից շատ տունն է սիրում, մյուսը՝ աշխատանքը, երրորդը՝ դուրսը, չորրորդը՝ համացանցային խաղի մեջ, մյուսը՝ սոցիալական ցանցում, մյուսն էլ՝ մեկ այլ վիրտուալ տարածքում։ Նշածս վերջին երեք վայրերը մասամբ կամ ամբողջությամբ վիրտուալ են՝ հորինածին, երևակայական։ Սակայն այս տարածքների ձևավորումը արել է մեկ ուրիշը՝ գույնը, տեսքը, ավատարները, կերպարները, շարժման ոճը, ձայնը և այլն։ Գիրքը մեկ այլ վիրտուալ տարածք է, որտեղ ընթերցողն ու հեղինակն են ստեղծում աշխարհը՝ ինչ չի նկարագրել հեղինակը՝ հարստացնում է մեր ուղեղը և այդ ամենը ընթերցողի գլխում։ Ընթերցողը դառնում է ռեժիսոր։ Ընթերցողի երևակայությունը զարգանում է, մտածելու կարողությունը մեծանում, եթե համակարգչիչների լեզվով խոսենք, ապա հզորանում է և պրոցեսորը, և օպերատիվ հիշողության ծավալն ու արագագործությունը, և տեսահիշողության (video card) ծավալն ու արագությունը և, իհարկե, կոշտ սկավառակի հնարավորությունը և պարունակությունը։ Բայց գրքի աշխարհը վախեցնում է չընթերցող մարդուն, առավել ևս, երբ ընտանիքում կամ շրջապատում ընթերցման մշակույթ չկա։ Երբ դեռահասը կամ երիտասարդը այդ վախը հաղթահարում է, ապա գիրքը դառնում է էապես ավելի նախընտրելի միջավայր, քան սոցցանցերը, համակարգչային խաղերը, քանի որ վերջիններս էապես ավելի խղճուկ են ու խորթ։ Իսկ գիրքը դառնում է հարազատ և յուրատեսակ, անկրկնելի, միայն քո գլխում ծնված ու այդքանով ամենահրաշալին։ Երբ մի գիրքը մի քանի գյուղի գին ուներ, միայն օժտված մարդկանց էին թողնում գրադարան։ Գիրք կարդալը ամեն մարդու բան չէ։ Ստեղծված է միայն ընտրյալների համար։
-
Անոմալիաների զեկույց. Ինչպես հաջողեցին արդյունաբերության բոլոր կանոնները խախտած գրքերը
7 Aug 2026
Հրատարակչական գործի յուրաքանչյուր անկյուն հենվում է «ապահովության ռելսերի» վրա: Գրական գործակալները սկսնակ հեղինակներից պահանջում են բառերի քանակի խիստ սահմանափակումներ: Մարքեթոլոգները երդվում են ճանաչելի ժանրային կաղապարներով, հեշտ որոնելի ենթակատեգորիաներով և երեք […]
-
Ինչպես է զարգանում կրթական հրատարակչությունը․ ավանդական դասագրքերից մինչև ինտերակտիվ ուսումնական էկոհամակարգեր
6 Aug 2026
Կրթական հրատարակչությունը միշտ կարևոր դեր է ունեցել գիտելիքի փոխանցման, ուսուցման գործընթացի կազմակերպման և սովորողների հմտությունների զարգացման գործում։ Դարեր շարունակ տպագիր դասագրքերը, աշխատանքային տետրերը և ուսումնական նյութերը եղել են աշխարհի կրթական […]
-
Տպագիր նյութերի դերը վաղ մանկության կրթության մեջ․ ինչու են գրքերը, աշխատանքային տետրերն ու ուսումնական նյութերը շարունակում մնալ կարևոր
5 Aug 2026
Աշխարհում, որտեղ թվային տեխնոլոգիաները երեխաների կյանք են մտնում դեռևս վաղ տարիքից, վաղ մանկության կրթության մեջ տպագիր նյութերի նշանակությունը շարունակում է մնալ կարևոր քննարկման թեմա։ Պլանշետները, ինտերակտիվ հավելվածներն ու թվային ուսումնական […]
-
Ինչու են աշխատանքային տետրերը շարունակում մնալ արդյունավետ ուսումնական գործիքներ
4 Aug 2026
Մի դարաշրջանում, երբ կրթական համակարգը ավելի ու ավելի է ձևավորվում թվային հարթակների, արհեստական բանականության, ինտերակտիվ հավելվածների և առցանց ուսուցման միջավայրերի ազդեցությամբ, կարող է զարմանալի թվալ, որ կրթության ամենաավանդական գործիքներից մեկը՝ […]
