Եզրափակելով 2022-ը՝ տեսնում եմ, որ ամենից շատ աշխատել եմ, քան որևէ այլ բան արել, բայց հաստատ կարող էի ավելի մեծ արդյունավետությամբ թարգմանել, եթե խմբագրական աշխատանքն ահռելի ժամանակ կուլ չտար: Ինչևէ, տարվա թարգմանական գրքերս երեքն են.

Սարոյանի «Ռոք Վագրամ» վեպը հրատարակվեց նոր մատենաշարով:

Լույս տեսավ Իտալո Կալվինոյի «Անտես քաղաքներ» վեպը:

Տպագրվեց Օլգա Տոկարչուկի «Ցերեկային տուն, գիշերային տուն» վեպը:

Սրանց հաջողվեց հավելել «Համո Բեկազարյան» եռալեզու պատկերագիրքը:

Մարգարեթ Աթվուդի «Պենելոպեական» վիպակը մնաց տպարանում:

Խմբագրածս գրքերից լույս տեսան կամ կտեսնեն Գաբրիել Գարսիա Մարկեսի, Բերթոլթ Բրեխթի, Ֆեդերիկո Գարսիա Լորկայի, Օսկար Ուայլդի, Այզեք Ազիմովի, Ռոդրիգո Գարսիայի, Յուկիո Միշիմայի, Եվգենի Շվարցի և այլոց գործերը (ամբողջական ցանկը դժվար թե վերհիշեմ):

Հուսամ գալիք տարին ավելի բարեհաջող կլինի:

Զավեն Բոյաջյան

 .

Գրքերը տպագրվել են «Անտարես» ընկերության տպարանում
Թուղթը՝ գրքի
Տպագրությունը՝ օֆսեթ
Օգտագործված է Pantone ներկ, UV տեղային լաքապատում
Կազմը՝ կոշտ
Կազմարարությունը իրականացված է իտալական Zechini սարքերով։