«Գիրք ճանապարհի» ժողովածուի այս հրատարակությունը բովանդակային և կառուցվածքային առումով ճշգրիտ կրկնությունն է 1933 թվականի առաջին՝ արգելված տարբերակի։ Տարբերակ, որն իր պարագրկումներով, ծածկագրերով ու ենթատեքստերով, այլազան հարցադրումներով հանդերձ, ըստ էության, նախևառաջ արտացոլում է հայոց ազգային պետականության չարենցյան տեսլականը։ Շտկվել են միայն ակնհայտ որոշ վրիպակներ, փոխվել է ուղղագրությունը։ Նվիրվում է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին։
Անտարես հրատարակչություն
ISBN: 978-9939-76-889-2
Էջեր՝ 304
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 14.8×21
Թուղթը՝ գրքի
Տպագրությունը՝ օֆսեթ
Տպագրվել է՝ 2022 Անտարեսի տպարանում