Description

«Հիսուսի կատուն» հայ արձակագիր Գրիգի պատմվածքների ժողովածուն է։ Հրատարակվել է 2015 թվականին, «Անտարես» հրատարակչության «XXI.արդի հայ արձակ» մատենաշարով։ Վերահրատարակվել է 2017 և 2019 թվականներին: Խմբագիրը Գուրգեն Խանջյանն է, հրատարակման խմբագիրը՝ Արքմենիկ Նիկողոսյանը, բաղկացած է 168 էջից։

«Հիսուսի կատուն» երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից` գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից` աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ։ Դրանց համադրությամբ` Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ

ISBN: 9789939761114

Էջեր՝ 168

Կազմը՝ կոշտ

Լեզու՝ հայերեն

Չափսը՝ 12.4×19