Description

Անգլիացի հարուստ հողատեր Դարսին հմայվում է մանր ազնվականի դուստր Էլիզաբեթի աշխույժ մտքով և արժանավայել պահվածքով։ Թվում է՝ երիտասարդի հասարակական դիրքից ու ազգակցական կապերից բխող հպարտությունը և նրա մասին տեղի հասարակության բացասական կարծիքից առաջացած՝ աղջկա նախապաշարմունքը բացառում են, որ իրականանա Էլիզաբեթի մոր թերևս միակ երազանքը՝ ամուսնացած տեսնել իր հինգ դուստրերին… Ջեյն Օսթինի այս ստեղծագործությունը գրավում է հետաքրքրական ու խոսուն կերպարներով, որոնք իրենց ժամանակի ծնունդը լինելով՝ արդիական են բոլոր ժամանակների համար։

ISBN: 9789939515779

Էջեր՝ 464

Կազմը՝ կոշտ

Լեզու՝ հայերեն

Չափսը՝ 14.8×21

Թիվ՝ 2014