Description

«Մի գիշերվա հյուր» վեպը Նոբելյան դափնեկիր Շմուել Յոսեֆ Ագնոնի կարևորագույն ստեղծագործություններից է: Վեպի հերոսն Առաջին աշխարհամարտից հետո Իսրայելից վերադառնում է իր հայրենի քաղաք Արևելյան Եվրոպայում, որտեղ անցկացնում է մոտ մեկ տարի՝ ամեն օր բախվելով ողբերգական իրականությանը: Պատերազմի, աղետների, ժամանակի վայրիվերումներին ենթարկված հայրենի քաղաքում նա փորձում է վերակենդանացնել կրոնական կյանքը, ավանդական արժեքները, որոնք անհետացման եզրին են: վեպը ներկայացնում է հեղինակի մտորումները հրեա  ժողովրդի անցյալի, ողբերգական ներկայի և ապագայի հույսի մասին:

ISBN: 9789939761923

Էջեր՝ 552

Կազմը՝ կոշտ

Լեզու՝ հայերեն

Չափսը՝ 14.8×21

Թիվ՝ 2018