Description

«Ռոմեո և Ջուլիետ»-ի այս հրատարակությունը Շեքսպիրի «Ընտիր երկեր»-ի եռահատորյակում (հ. 1, Երևան, 1951) լույս տեսած դաշտենցյան թարգմանության և ապա երկհատորյակում  (հ. 1, Երևան, 1964) տեղ գտած նույն թարգմանության վերամշակված տարբերակի համադրումն է տեքստային առումով: Խմբագրական շտկումներից զատ, ուղղվել են և ինչ-ինչ թարգմանական վրիպումներ: Ի լրումն՝ ողբերգությունն առաջին անգամ հայերեն տպագրվում է ուշագրավ տվյալներ և մեկնություններ պարունակող ծավալուն ծանոթագրություններով:

ISBN: 9789939513591

Էջեր՝ 148

Կազմը՝ կոշտ

Լեզու՝ հայերեն

Չափսը՝ 13.5×24

Հրատարակման տարեթիվ՝ 2012