Description
Աշխարհի պատմությունը 10½ գլուխներով
Ջուլիան Բարնս
Ջուլիան Բարնսի՝ 1986 թվականին լույս տեսած «Աշխարհի պատմությունը 10½ գլուխներով» վեպը համարվում է բրիտանական պոստմոդեռնիզմի առաջին նշանակալի գործը, թեպետ, տարօրինակ ու յուրահատուկ այս ստեղծագործությունը դժվար է միանշանակ վեպ համարել: Այն, ըստ էության, պատմվածքների շարք է, որոնք հայեցակարգորեն ներդաշնակված են այսպես կոչված՝ «ծովային» կամ «ջրհեղեղային» թեմաներով: Տարբեր դարաշրջաններում կատարվող իրադարձությունները երևան են բերում նաև ոճական ու գեղարվեստական տարբեր մոտեցումներ՝ հանրահայտ սյուժեների հեգնական խաղարկումներ, միջնադարյան տեքստերի նուրբ ոճավորումներ, ուղեգրության և դետեկտիվի ժանրային անսպասելի լուծումներով իրացումներ, ուտոպիային և անտիուտոպիային բնորոշ խելապտույտ անցումներ… Վեպ, որտեղ երևակայությունն իսկապես սահմաններ չունի, վեպ, որտեղ բացահայտվում են ժանրի՝ միանգամայն նոր հնարավորությունները:
ISBN: 978-9939-98-025-6
Էջեր՝ 488
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 12.5×20.5
Հրատարակվել է՝ 2023