Description

Ողորմություն Ֆրոսյային
Հեղինակ` Հովհաննես Երանյան

“Հեղինակն այս գիրքը նախ վերնագրել էր` «Սովետ, post սովետ», թեև նրա հետա քրքրության առանցքը այդ
երկրի կործանումը չէր: Ոչ էլ քաղաքական ու հասարակական այն հանկարծահաս փոփոխությունները, որոնք ծնունդ տվեցին նոր երկրների, պատերազմների ու շարունակվող թշվառության: Գրողի համար գլխավորը մարդկային ճակատագրերն են: Ճակատագրեր, որոնք խեղվեցին քաղաքական հեղաբեկումների արդյունքում: Մեծ քաղաքական վայրիվերումների մեջ իսպառ մոռացված էր մարդը: Այդ մարդը, կամ մարդիկ են Հովհաննես Երանյանի պատմվածքների հերոսները: Մարդիկ, որոնք ապրեցին այդ փոփոխական ժամանակն ու հետո մեռան: Եվ մարդիկ, որոնք դեռ ապրում են այդ ժամանակն ու հետո կմեռնեն:”

ISBN: 978-9939-51-487-1 կոշտ
ISBN: 978-9939-51-486-4 փափուկ
Էջեր` 144
Կազմը` կոշտ և փափուկ
Լեզու` հայերեն
Չափսը` 12.4×19
Թիվ՛ 2013