Description
Կառավարչական հմտությունների զարգացում
Սուրեն Վարդումյան
Հայերեն ուրույն լեզվամտածողությամբ շարադրված «Կառավարչական հմտությունների
զարգացում» ձեռնարկի նպատակն ու խնդիրներն են. ուսումնառողների, որպես հանրային կառավարման ապագա մասնագետների, ինչպես նաև ղեկավար-կառավարիչ-առաջնորդի ներուժ և ձգտում ունեցող անձանց անհատական և թիմային կառավարչական ունակությունների բացահայտման և (ինքնա-) գնահատման գործնական հմտությունների զարգացումը, նրանց ինքնաիրականացման և (ինքնա-) մոտիվացման մակարդակի բարձրացումը, ինչպես նաև աշխատանքային խմբի/թիմի արդյունավետ ղեկավարմանը,կազմակերպության/ստորաբաժանման կառավարման բարեփոխմանը, վերակազմավորմանն ու զարգացմանը, կառավարչական գործունեության արդյունավետության բարձրացմանը միտված գիտելիքների և հմտությունների ուսուցանումը, աշխատանքային գործունեության մեջ ներգրավված անձանց օբյեկտիվ և գիտակցված գործարար որակների (competency) մասին գիտելիքների և դրանց կիրառության ու զարգացման հմտությունների ձևավորումը՝ միտված ղեկավարների և ենթակաների միջև կառուցողական աշխատանքին, ինչպես նաև գործընկերների հետ արդյունավետ համագործակցությանը:
ISBN: 978-9939-51-630-1
Էջեր՝ 228
Կազմը՝ փափուկ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 12×17
Հրատարակվել է՝ 2014