Ով որտեղ իրեն լավ է զգում, այնտեղ էլ փորձում է ավելի շատ լինել։ Մեկը ամենից շատ տունն է սիրում, մյուսը՝ աշխատանքը, երրորդը՝ դուրսը, չորրորդը՝ համացանցային խաղի մեջ, մյուսը՝ սոցիալական ցանցում, մյուսն էլ՝ մեկ այլ վիրտուալ տարածքում։ Նշածս վերջին երեք վայրերը մասամբ կամ ամբողջությամբ վիրտուալ են՝ հորինածին, երևակայական։ Սակայն այս տարածքների ձևավորումը արել է մեկ ուրիշը՝ գույնը, տեսքը, ավատարները, կերպարները, շարժման ոճը, ձայնը և այլն։ Գիրքը մեկ այլ վիրտուալ տարածք է, որտեղ ընթերցողն ու հեղինակն են ստեղծում աշխարհը՝ ինչ չի նկարագրել հեղինակը՝ հարստացնում է մեր ուղեղը և այդ ամենը ընթերցողի գլխում։ Ընթերցողը դառնում է ռեժիսոր։ Ընթերցողի երևակայությունը զարգանում է, մտածելու կարողությունը մեծանում, եթե համակարգչիչների լեզվով խոսենք, ապա հզորանում է և պրոցեսորը, և օպերատիվ հիշողության ծավալն ու արագագործությունը, և տեսահիշողության (video card) ծավալն ու արագությունը և, իհարկե, կոշտ սկավառակի հնարավորությունը և պարունակությունը։ Բայց գրքի աշխարհը վախեցնում է չընթերցող մարդուն, առավել ևս, երբ ընտանիքում կամ շրջապատում ընթերցման մշակույթ չկա։ Երբ դեռահասը կամ երիտասարդը այդ վախը հաղթահարում է, ապա գիրքը դառնում է էապես ավելի նախընտրելի միջավայր, քան սոցցանցերը, համակարգչային խաղերը, քանի որ վերջիններս էապես ավելի խղճուկ են ու խորթ։ Իսկ գիրքը դառնում է հարազատ և յուրատեսակ, անկրկնելի, միայն քո գլխում ծնված ու այդքանով ամենահրաշալին։ Երբ մի գիրքը մի քանի գյուղի գին ուներ, միայն օժտված մարդկանց էին թողնում գրադարան։ Գիրք կարդալը ամեն մարդու բան չէ։ Ստեղծված է միայն ընտրյալների համար։
-
Դատարկ էջի հոգեբանությունը. Ինչու է թուղթը ստեղծագործական այլ փորձառություն ստեղծում, քան դատարկ թվային փաստաթուղթը
21 Sep 2026
Թղթի դատարկ էջն ու դատարկ թվային փաստաթուղթն առաջին հայացքից գրեթե նույնն են։ Երկուսի վրա էլ դեռ ոչինչ չկա։ Երկուսն էլ սպասում են բառերի, գծանկարների, հաշվարկների, ծրագրերի կամ գաղափարների։ Երկուսն էլ […]
-
Ինչո՞ւ ենք թղթի վրա նշումներ անում այլ կերպ, քան էկրանին
18 Sep 2026
Ընդգծել նախադասությունը։ Շրջանակի մեջ վերցնել բառը։ Լուսանցքում գրել «կարևոր է»։ Սլաքով կապել երկու պարբերություն։ Հարցական նշան դնել այն մտքի կողքին, որի հետ համաձայն չենք։ Երբ որևէ բան կարդում ենք թղթի […]
-
Ինչո՞ւ է տպագիր հրավերը ավելի կարևոր թվում, քան WhatsApp-ի հաղորդագրությունը
17 Sep 2026
Պատկերացրեք՝ փոստով ստանում եք հարսանիքի հրավեր։ Բացում եք ծրարը, հանում գեղեցիկ ձևավորված հրավիրատոմսը և ակամայից դանդաղում։ Նայում եք տառատեսակին, զգում թղթի հյուսվածքը, կարդում անունները և, հնարավոր է, հրավերը պահում ապահով […]
-
Տպված տեղեկատվությունը մեզ օգնո՞ւմ է ավելի լավ հիշել այն
16 Sep 2026
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ գրեթե ամեն ինչ կարելի է պահպանել, կարդալ և հասանելի դարձնել թվային տարբերակով։ Մենք փաստաթղթերը պահում ենք ամպային հարթակներում, հոդվածները ավելացնում ենք էջանիշերում, կարևոր տեղեկատվության […]
