­

About antares2015

This author has not yet filled in any details.
So far antares2015 has created 1176 blog entries.
6 02, 2023
  • Բրենսոն

Աշխարհում առաջին գրքի շնորհանդեսը ինքնաթիռում

Ձեզ ենք ներկայացնում Ռիչարդ Բրենսոնի «Երբ կորցրի կուսությունս» գրքի տեսաշնորհանդեսը, որը տեղի է ունեցել ինքնաթիռում։

Տեսանյութ՝ https://www.youtube.com/watch?v=O0jlHFJBs3Q

Բրենսոնի «Երբ կորցրի կուսությունս» գիրքը կյանքի բաժակը ցմրուր ըմպող գործարարի հաջողության պատմությունն է: Սա մեր ժամանակների ամենամեծ բիզնես-հանճարներից մեկի անսովոր, հաճախ հախուռն և տպավորիչ ինքնակենսագրականն է: Առաջին գործը սկսելիս Բրենսոնն ու ընկերները իրենց բնորոշմամբ դեռևս «կույս էին բիզնեսում», և ընկերությունը […]

5 02, 2023
  • box

Ծալովի դակիչ տուփ, 110x185x225 մմ (բարձրություն), KRKA պատվեր

Պատվեր KRKA կազմակերպության կողմից, դեղագործի համաշխարհային օրվա կապակցությամբ:

Պատրաստված է տուփ, Fbb ստվարաթուղթ (խրոմ-էրզաց), փղոսկրի գույն, 400գ/մ2։

Սոսնձման մեկ կետ, ինքնահավաքվող նեքև, ինքնահավաքվող վերև` բռնակ՝ ֆիքսող փականներով

Տպել 4+0, օֆսեթ տպագրական մեքենա Heidelberg SpeedMaster 74-4

Փայլուն լամինացիա, 25 մկմ

Կտրել դակիչով

Պատվեր Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության առևտրային ներկայացուցչության կողմից

տուփ, ստվարաթուղթ Fbb (խրոմ-էրզաց), 350գ/մ2.

Սոսնձման մեկ կետ, ինքնահավաքվող նեքև, ինքնահավաքվող վերև` […]

4 02, 2023
  • Rigid box 3

Տուփ «հիմք-փակվող մաս» նյութը ստվարաթուղթ 2մմ, անհատական պատվեր

Ամանորյա նվերների տուփի պատվեր
Տուփի տեսակը, փակվող մասը և հիմքը
Չափը 220*320*80մմ, փակվող մասը 60մմ
Նյութը 2մմ ստվարաթուղթ
Պատրաստման եղանակը, ձևավոր դանակով դակում
Տպագրության եղանակը, օֆսեթ տպագրություն Heidelberg SM-74 սարքավվորումով
Սոսինձը՝ ՊՎՔ (էմուլսիա)

3 02, 2023
  • -Միշիմա

«Նոբելյանից 5 պակաս»

Յուկիո Միշիման ամենաճանաչված ճապոնացի գրողն է աշխարհում, նրա «Ոսկե տաճարը»՝ ճապոնական գրականության ամենահայտնի գործը, որ թարգմանված է բազմաթիվ լեզուներով: Այսուհետ այդ լեզուների թվում կլինի նաև հայերենը. նշանավոր վեպը բնագրից հայերեն է թարգմանել Յասունարի Կավաբատայի, Հարուկի Մուրակամիի վեպերի թարգմանություններով մեր ընթերցողին արդեն ծանոթ Լիլիթ Խանսուլյանը: Այս անգամ վիթխարի գործ է իրականացրել Լիլիթը. «Ոսկե տաճարը» XX դարի […]

3 02, 2023
  • Կաֆկա

Կաֆկայի երկերի հնգհատորյակն ամբողջական է

Կաֆկայի երկերի հնգհատորյակն ամբողջական է…
5-րդ հատորն ընդգրկում է Ֆրանց Կաֆկայի՝ Ֆելիցա Բաուերին, Միլենա Եսենսկային, հորը և Մաքս Բրոդին գրած նամակները: Դրանք մի կողմից մեծ գրողի կենսագրության, ապրումների, ծրագրերի, յուրօրինակ փաստագրություն են, մյուս կողմից՝ նրա գրականության օրգանական շարունակությունը կարող են համարվել:

Թարգմանությունը գերմաներենից և առաջաբանը՝ Կարլեն Մատինյանի:

1 02, 2023
  • Senator

INCORE ընկերության պատվեր՝ բիզնես աքսեսուարների արտադրություն՝ ընկերության բրենդային գրքույկին համապատասխան

Արտադրվել է ներկայացուցչական բրենդային գովազդային նյութերի հավաքածու.

Ձևաթուղթ

A4 փաստաթղթերի համար նախատեսված ծրար

DL/E65 տառերի համար նախատեսված ծրար

Գրիչ SENATOR, 2883, Super Hit BP, սպիտակ, սպիտակ, կապույտ

Բաժակ SENATOR, 0936, VERTIC, սպիտակ

Այցեքարտեր

Թղթապանակներ, 2 տեսակի

Նոթատետր նշումների համար, զսպանակավոր պլաստիկ ամրակներ

Կպչուն պիտակներ

Թղթե տոպրակ, գնդիկավոր գրիչ

 

23 01, 2023
  • ordering a box

Ինչպե՞ս տուփ պատվիրել:

Նախ պետք է հստակ հասկանալ, թե ինչ եք ուզում ու ինչի համար։ Դիզայներական անհատական ​​փաթեթավորումը կստիպի ձեզ տարբերվել բոլորից: Ստանդարտ փաթեթավորումը հնարավորություն կտա հասնել փաթեթավորման ծախսերի կրճատմանը՝ երաշխավորելով ձեր կողմից արված ներդրումները: Ծալվող տուփը հեշտ է տեղափոխվում վաճառքի կետ, հեշտ է պահվում՝ ապահովելով փաթեթավորման չափսերը փոփոխելու լավագույն տարբերակները՝ ապրանքի չափսերի փոխվելուն զուգահեռ:

Ակնհայտ է, որ տուփերը […]

21 01, 2023
  • Kaydasheva-semya

Մրցանակ՝ Ռաիսա Ղարագյոզյանին՝ Իվան Նեչույ-Լեվիցկու «Կայդաշի ընտանիքը» վիպակը ուկրաիներենից հայերեն թարգմանելու համար

Մաքսիմ Ռիլսկու անվան պետական մրցանակի հանձնաժողովը  ուկրաինական դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններն աշխարհի ժողովուրդների լեզուներով թարգմանելու համար անցյալ տարվա մրցանակը շնորհել է Ռաիսա Ղարագյոզյանին՝ Իվան Նեչույ-Լեվիցկու «Կայդաշի ընտանիքը» վիպակն ուկրաիներենից հայերեն թարգմանելու համար («Անտարես» հրատարակչություն, Երևան, Հայաստան)։

19 01, 2023
  • Durable's items

Հատուկ առաջարկ գերմանական DURABLE ապրանքանիշի գրասենյակային և պրեզենտացիոն պարագաների համար

«Անտարես»֊ը առաջարկում է բիզնես կենտրոնների, ռեստորանների, ուսումնական հաստատությունների, տեղեկատվական կենտրոնների համար գրասենյակային պարագաները հատուկ գներով Երևանում՝ «Անտարես» ընկերության պահեստից: «Անտարես» ընկերությունը հանդիսանում է DURABLE ապրանքանիշի պաշտոնական գործընկերը Հայաստանում:
16 01, 2023
  • packaging

Փաթեթավորումը գլխավոր զենքն է շուկայական մարտերում:

Թվերի ու շուկաների վիրտուալացման դարաշրջանում ֆիզիկական փաթեթավորումը թերևս միակ գործիքն է, որն ապահովում է սպառողի հետ ուղղակի կապը և տեղեկատվական աջակցությունը: