Ով որտեղ իրեն լավ է զգում, այնտեղ էլ փորձում է ավելի շատ լինել։ Մեկը ամենից շատ տունն է սիրում, մյուսը՝ աշխատանքը, երրորդը՝ դուրսը, չորրորդը՝ համացանցային խաղի մեջ, մյուսը՝ սոցիալական ցանցում, մյուսն էլ՝ մեկ այլ վիրտուալ տարածքում։ Նշածս վերջին երեք վայրերը մասամբ կամ ամբողջությամբ վիրտուալ են՝ հորինածին, երևակայական։ Սակայն այս տարածքների ձևավորումը արել է մեկ ուրիշը՝ գույնը, տեսքը, ավատարները, կերպարները, շարժման ոճը, ձայնը և այլն։ Գիրքը մեկ այլ վիրտուալ տարածք է, որտեղ ընթերցողն ու հեղինակն են ստեղծում աշխարհը՝ ինչ չի նկարագրել հեղինակը՝ հարստացնում է մեր ուղեղը և այդ ամենը ընթերցողի գլխում։ Ընթերցողը դառնում է ռեժիսոր։ Ընթերցողի երևակայությունը զարգանում է, մտածելու կարողությունը մեծանում, եթե համակարգչիչների լեզվով խոսենք, ապա հզորանում է և պրոցեսորը, և օպերատիվ հիշողության ծավալն ու արագագործությունը, և տեսահիշողության (video card) ծավալն ու արագությունը և, իհարկե, կոշտ սկավառակի հնարավորությունը և պարունակությունը։ Բայց գրքի աշխարհը վախեցնում է չընթերցող մարդուն, առավել ևս, երբ ընտանիքում կամ շրջապատում ընթերցման մշակույթ չկա։ Երբ դեռահասը կամ երիտասարդը այդ վախը հաղթահարում է, ապա գիրքը դառնում է էապես ավելի նախընտրելի միջավայր, քան սոցցանցերը, համակարգչային խաղերը, քանի որ վերջիններս էապես ավելի խղճուկ են ու խորթ։ Իսկ գիրքը դառնում է հարազատ և յուրատեսակ, անկրկնելի, միայն քո գլխում ծնված ու այդքանով ամենահրաշալին։ Երբ մի գիրքը մի քանի գյուղի գին ուներ, միայն օժտված մարդկանց էին թողնում գրադարան։ Գիրք կարդալը ամեն մարդու բան չէ։ Ստեղծված է միայն ընտրյալների համար։
-
Ինչու են նյուզլեթթերները դարձել նոր ամսագրեր
25 Sep 2025
Տպագիր մամուլի «ոսկե դարում» ամսագրերը պարզապես գունագեղ հոդվածների հավաքածուներ չէին․ դրանք մշակութային խորհրդանիշներ էին։ Դրանք ձևավորում էին թրենդերը, ուղղորդում էին հասարակական քննարկումները և ընթերցողներին տալիս էին թե՛ ժամանց, թե՛ վերլուծություն։ […]
-
TikTok և BookTok․ ինչպես կարճ տեսանյութերը վաճառում են միլիոնավոր գրքեր
24 Sep 2025
Մի քանի տարի առաջ գրքի հաջողությունը հիմնականում կախված էր հեղինակավոր թերթերի դրական գրախոսություններից, հեռուստատեսային հարցազրույցներից կամ հայտնի գրքային ակումբների աջակցությունից։ Այսօր գրահրատարակչական և գրքի մարքեթինգային աշխարհը փոխվել է անսպասելի ուժի […]
-
Թարգմանության դերը գլոբալ կորպորատիվ հաշվետվություններում
23 Sep 2025
Այսօրվա փոխկապակցված աշխարհում բիզնեսը գործում է սահմաններից, լեզուներից և մշակույթներից դուրս։ Ընկերությունները, երբ մտնում են նոր շուկաներ, պետք է ոչ միայն առաջարկեն ապրանքներ ու ծառայություններ, այլև արդյունավետ հաղորդակցվեն բազմազան շահառուների […]
-
Միջոցառումների համար հրատարակչական աշխատանքը․ ինչպես են ստեղծվում ծրագրերը, կատալոգները և ուղեցույցները
23 Sep 2025
Միջոցառումները՝ լինի դա միջազգային համաժողով, արվեստի տոնավաճառ, երաժշտական փառատոն, ցուցահանդես կամ համայնքային մշակութային նախաձեռնություն, ապրում են ոչ միայն մասնակիցների հիշողություններում, այլև այն տպագիր ու թվային նյութերում, որոնք դրանք ուղեկցում են։ […]