Description

Ավետարան ըստ Հիսուսի
Ժոզե Սարամագո


Վեպում ներկայացվում է Նոր Կտակարանի իրադարձությունների ինքնատիպ մեկնաբանությունը. որոշ դրվագներ առհասարակ բացակայում են կամ պակաս ուշադրության են արժանանում, իսկ մյուսները, ընդհակառակը, անցողիկից դառնում են առանցքային:

Ավետարանական ժամանակների տագնապալի մթնոլորտում Սարամագուն փորձում է գտնել իրական պատճառները այն տառապանքի, որ կրել են Հիսուսն ու նրա հայր Հովսեփը: Հիսուսի կերպարը զերծ է հերոսականությունից. Նա մարդ է՝ մարդուն բնորոշ բոլոր խնդիրներով ու կասկածներով, ցանկություններով ու սխալներով: Սա 20-րդ դարի ամենասկանդալային գրքերից է, թարգմանված է բոլոր եվրոպական լեզուներով: Եկեղեցին այն հռչակեց «Նոր Կտակարանին ուղղված զրպարտագիր», բայց հենց այս վեպի համար էր, որ հեղինակը ստացավ Նոբելյան մրցանակ…
Որքան էլ որ ծամծմված է թեման, Սարամագուն աննկարագրելի հմտությամբ է ընթերցողին խորասուզում մեր դարաշրջանի առաջին տարիների աշխարհ: Առանձնահատուկ է պատումի ոճը. ասացողի կենդանի խոսք, մեղմ, շշնջացող ձայն, որ մերթ ծոր է տալիս բառերը, մերթ հապճեպ արտաբերում շուտասելուկի պես:

ISBN: 978-9939-76-665-2
Էջեր՝ 384
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 14.8×21

Տպագրվել է՝ 2021
Թարգմանությունը պորտուգալերենից՝ Աննա Մարությանի