Description
Ախ, Ստամբուլ, Ստամբուլ
Բուրհան Սյոնմեզ
Վեպը 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո Ստամբուլում մի բանտախցում բանտարկվածների և նրանց պատմությունների մասին է։ Ժամանակը անցկացնելու համար նրանք միմյանց պատմություններ են պատմում՝ իրական և երևակայական։
Վեպի հիմքում ընկած է երկու քաղաքների՝ երկու Ստամբուլների, երկու իրականությունների հակադրությունը գետնի երեսին և գետնի տակ՝ բանտում, ընդ որում վերջինս բանտարկյալների պատմությունների միջոցով ժամանակավորապես ավելի ապահով վայր է դառնում։ Վերնագիրը ինքնին ցույց է տալիս այդ երկու քաղաքների հայելային տարբերությունը, որոնք չնայած որքան էլ հակադիր են միմյանց, պատմության մի կետում հավասարվում են:
ISBN: 978-9939-76-709-3
Էջեր՝ 268
Կազմը՝ կոշտ
Չափսը՝ 12.5×20
Տպագրվել է՝ 2021

