Description

Խոզի տարի
Հովիկ Աֆյան


Կարելի է ասել, որ այս պատմությունը ցեխի ու գետի տարբերության մասին է, ընդ որում՝ ո՛չ ցեխն է ցեխ, ո՛չ գետն է գետ, պարզապես մարդն է ցեխի ու գետի մեջ: Ու եթե մարդը, ուրեմն՝ երկիրը: Կարելի է նաև ասել, որ այս պատմությունը պատմական վիրահատության մասին է, երբ մարդուն տալիս են խոզի սիրտ, ընդ որում՝ հա՛մ մարդն է մարդ, հա՛մ խոզն է խոզ: Ու եթե մարդուն, ուրեմն՝ երկրին: Վերջապես կարելի է ասել, որ այս պատմությունը «Հրե դատաստանի» մասին է, որտեղ մեղադրողը ոչ պակաս մեղավոր է: Բայց թող այս պատմությունը լինի լողալ սովորած մի մարդու մասին, որը մտնում է գետն ու լողում հոսանքին հակառակ՝ վստահ լինելով, որ միայն այդպես է հնարավոր անհնարին հաղթանակը: Կարելի է ասել՝ այս պատմությունը վեպ է, այն էլ առաջին հաղթանակի մասին՝ մարդու: Ու եթե մարդու, ուրեմն՝ երկրի:

ISBN: 978-9939-98-316-5
Էջեր՝ 440
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 12.4×19

Հրատարակվել է՝ 2025


ՊԱՏՎԻՐԵԼ