Description
Սպանություն դրախտում
Ջեսահ
Երբ դրախտում խաղաղությունը խաթարվում է անսպասելի և սարսափելի սպանություններով, հրեշտակապետներն ընկնում են անելանելի դրության մեջ։ Դեպքերը բացահայտելու և վերահաս վտանգները կանխելու համար նրանք դժոխքից օգնության են կանչում փորձառու քննիչ Իսայանին։ Նրա առաքելությունը բարդ է և արկածներով լի: Որո՞նք են այդ խորհրդավոր հանցագործությունների շարժառիթները: Ո՞վ է համարձակվել խախտել Երկնքի և Երկրի հավասարակշռությունը և անբիծ միջավայր բերել մեղքը: Իսայանի ուղին անցնում է դժոխքի մռայլ թագավորությունից մինչև դրախտի շողացող պարտեզները՝ բացահայտելով գաղտնիքներ, որոնք պտտվում են անցյալի և ներկայի Հայաստանի շուրջ։ Կիրականացնի՞ արդյոք քննիչն իրեն վստահված առաքելությունը, կկարողանա՞ քանդել այս խճճված հանգույցը։ Ջեսահի «Սպանություն դրախտում» վեպը պատմություն է բարու և չարի բախման, վախի և հուսահատության մեջ հույսի փնտրտուքի մասին: Իրադարձությունները զարգանում են հետադարձ անդրադարձումներով, և ամեն քայլափոխին ճշմարտությունը դառնում է ավելի վտանգավոր, քան ցանկացած սուտ։
ISBN: 978-9939-98-324-0
Էջեր՝ 256
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 12.4×19
Հրատարակվել է՝ 2025

