Description

Նապաստակի գլուխներ հագած
Ալինա Պողոսյան


Հայկական մի ընտանիք՝ բարեկամական ու ընկերական ճյուղավորումներով Ամերիկայում և Հայաստանում, փորձում է գլուխ հանել ամերիկյան իր իմիգրացիայից, ընտանեկան հարաբերություններից, անցյալից ու ապագայի պլաններից։ Կյանքը հոսում է իր սովորականության մեջ, ու նրանց առօրյա կյանքի նորմալության աննորմալությունը պատմվում է մի այնպիսի նորմալությամբ, որը ոչ թե չհասկանալ է, չծառանալ է, այլ եղածի մեջ կյանքի բնականությունն ու անգամ հույսը տեսնելն է։ Կյանքի դարձածալ երեսները թերթվում են պատմողի հուսալի հեռավորությունից, հուսալու տեղից, թեև կերպարների ներքին ու արտաքին կյանքին միշտ խառնված է մնում պատերազմի թեման, որի շնչի մեջ փորձում են կառուցել իրենց օրը՝ երբեմն համբերությամբ, երբեմն ըմբոստությամբ, երբեմն խելագարության հասցնող անկարողությամբ։ Հնարավորինս երջանիկ կյանք ունենալու մարտահրավերները դիմագրավում են՝ ցուցաբերելով տարբեր հատկանիշներ ու անցնելով տարբեր կենսափորձեր՝ հաղթահարելու ամերիկյան երազանքի անհեշտ ու ոլոր ճամփաները, որը ավելի հաճախ ծանրություն է, քան ճոխություն։

ISBN: 978-9939-98-235-7
Էջեր՝ 288
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 12.4×19

Հրատարակվել է՝ 2025


ՊԱՏՎԻՐԵԼ