Description
Ֆրանց Կաֆկան չի ուզում մեռնել
Լորան Սեկսիկ
Սպանե՛ք ինձ, այլապես դուք մարդասպան եք»։ Սրանք Ֆրանց Կաֆկայի վերջին բառերն են, որոնցով նա իր ընկեր և բժիշկ Ռոբերտ Կլոպշտոկից մորֆինի երկրորդ չափաբաժին էր աղերսում։
Սնարի մոտ նրան հսկում էր կողակիցը՝ Դորա Դիամանտը, մինչդեռ սիրելի քույրը՝ Օտտլան, Պրահայում նրանից լուրերի է սպասում։
Վեպը պատմում է Ֆրանց Կաֆկայի կյանքում այս երեք կարեւոր անձանց պատմությունը, խաչում նրանց ճակատագրերը, որ կրում են Կաֆկայի եւ նրա գործի անջնջելի հետքը։
Լորան Սեկսիկն իրեն հատուկ զգացմունքայնությամբ և խորագիտակությամբ ուսումնասիրում է XX դարի ֆենոմեն համարվողգրողի գործն ու կյանքը՝ միահյուսելով պատմությունն ու հսկայի հետքը կրող կյանքերի ողբերգականությունը։
ISBN 978-9939-98-476-6
Էջեր՝ 328
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 12.4×19
Հրատարակվել է՝ 2025
Թարգմանությունը ֆրանսերենից՝ Անուշ Գևորգյանի

