Description

Ճամփորդություն Ղարաբաղ
Ակա Մորչիլաձե


1990-ականների Թբիլիսի, քաղաքական խառը իրավիճակ։ Խառն են նաև Գիոյի մտքերը՝ թիֆլիսցի մի երիտասարդի, որն ատում է բոլորին ու ամեն ինչ, բացի Յանայից, և բնազդորեն պայքարում բոլոր սահմանափակումների դեմ։ Թմրանյութ բերելու նպատակով ընկերների հետ մեկնելով Ադրբեջան՝ նա հանգամանքների բերումով հայտնվում է Ղարաբաղում, որը, չնայած պատերազմական իրավիճակին, Գիոյի համար դառնում է ինքնամեկուսացման ու մտավոր ազատության տարածք, որտեղ նա կարողանում է իր կյանքին այլ դիտանկյունից նայել։ Չնայած գործողությունների ժամանակագրական ու տարածական հստակությանը՝ պատմական վեպ չէ, այլ հոգեբանական և սերնդային պատում, որտեղ պատմական դեպքերը ներկայանում են ոչ որպես փաստագրություն, այլ որպես միջավայր, որն օգնում է բացահայտել հերոսի ներաշխարհը։

ISBN 978-9939-98-511-4

Էջեր՝ 256
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 11×16․5
Հրատարակվել է՝ 2026

Թարգմանությունը վրացերենից՝ Անի Աստատուրյանի


ՊԱՏՎԻՐԵԼ