Description
Հարուստ սուրիկատը
Տինա Արնուշ Պուպիս
Սուրիկատը պատահաբար գետնանուշի պաշար է գտնում և հայտնվում երկընտրանքի առաջ՝ ամեն ինչ իրեն պահե՞լ, թե՞ կիսել ընկերների հետ։ Այսպիսով, գիրքն արծարծում է մի կարևոր հարց՝ ո՞րն է իսկական հարստությունը՝ նյութական բարիքնե՞րը, թե՞ ընկերական կապերը։ Կիսվելը գուցե միշտ չէ, որ հեշտ է, բայց այն ներքին բավարարվածություն է պարգևում։ Այս ճշմարտությունը վաղ թե ուշ իրենց հասակակիցների հետ շփվելիս բացահայտում են նաև ամենափոքրիկները։
ISBN 978-9939-98-592-3
Էջեր՝ 26
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 20×28
Հրատարակվել է՝ 2026
Թարգմանությունը սլովեներենից՝ Արմինե Փիլոյան-Վրտեսկա

