Նոր գրքի հոտը, թղթի հյուսվածքը, էջի ձայնը․ ինչու է տպագիրն իր զգայական լեզուն
Կա մի առանձնահատուկ պահ, որը, հավանաբար, ծանոթ է գրեթե յուրաքանչյուր ընթերցողի։ Դուք առաջին անգամ բացում եք նոր գիրքը և դեռ չեք հասցրել կարդալ անգամ մեկ նախադասություն, բայց արդեն նկատում եք մեկ այլ բան․ թղթի և տպագրական ներկի հոտը, կազմի հյուսվածքը մատների տակ, էջերի խտությունը, դրանք թերթելիս առաջացող մեղմ ձայնը։
Այս ամենից ոչ մեկը գրված չէ գրքում։ […]












