«Մանկական գիրք» հասկացությունը ի հայտ եկավ բոլորովին վերջերս։ Մանկական գրականությունը ի հայտ եկավ գրեթե Արդյունաբերական մեծ հեղափոխության հետ միաժամանակ, ավելի ճիշտ՝ մի քանի տասնամյակ առաջ։

Ակնհայտ է, որ երեխաները, որոնց ընթերցանության շրջանակը դարեր շարունակ պտտվել է միայն կրոնական առակների և Աստվածաշնչի շուրջ, իրենց ձեռքն առնելով Դեֆոյի «Ռուբինզոն Կրուզո» արկածային գիրքը, մեր քաղաքակրթությունը մղել են դեպի շոգեմեքենաներ, մեքենաներ, երկաթուղիներ, արդյունաբերական արտադրություն: Այս ամենը կատարվել է մեկ սերնդի կյանքի ընթացքում:

Նրանց երեխաներին ու թոռներին հասել է հատուկ իրենց համար գրված գրականություն՝ Անդերսենի, Գրիմ եղբայրների, Վեռնի, Դյումայի հեքիաթները: Մանկական գրքերը այսօր հիմնական գործիքն են բարոյական արժեքների ձևավորման, իրական աշխարհի մասին պատկերացումների և ապագա մեծահասակների ինտելեկտուալ անհատականության համար:

Հունիսի 1-ին, 2-ին և 3-ին Երևանի «Անգլիական» զբոսայգին հյուրընկալել էր «Մանկական գրքի փառատոնը»:

«Անտարես» հրատարակչությունը մասնակից եղավ զվարճալի, խելացի, հուզիչ, հետաքրքիր միջոցառմանը՝ ժամանակակից մանկական գրքի իր հայեցակարգով։ «Անտարես» հրատարակչության մանկական գրքերը նպաստում են երեխաների զարգացմանը, սոցիալական շփմանը, գաղափարներ տալիս աշխարհի կառուցվածքի, տեխնիկայի, գիտության, մշակույթի զարգացման մասին:

Միգուցե մենք չորրորդ տեխնոլոգիական հեղափոխության ճանապարհի՞ն ենք: Միգուցե, ապագայում:

Իսկ այսօր մենք հաստատ լավագույն մանկական գիրքն ենք ստեղծում: