Description

Հին Աստվածներ: Կայսր
Լևոն Շանթ


Լևոն Շանթի «Հին աստվածներ» և «Կայսր» դրամաները հայ գրականության մեջ խորհրդապաշտության ամենացայտուն դրսևորումներից են և որպես գեղարվեստական արժեք աննախադեպ: Այս դրամաներում կարծես սահմանագիծ չկա ներկայի ու պատմության միջև: Եվ եթե «Հին աստվածները» (1909) պատմականության հենքով արծարծում է արդիական գաղափարներ՝ պայմանականության վերածելով հենց այդ պատմականությունը, ապա «Կայսրը» (1914) բյուզանդական դարերի ճիշտ ու հավաստի դեպքերի նկարագրությամբ ու գործող անձանցով բացահայտում է ընդհանրապես մարդու հոգեբանությունը, բարքերն ու ձգտումները՝ շատ առումներով պատմական իրականությունն այժմեացնելով: «Հին աստվածները» հայ գրականության ամենաշատ բեմադրված գործերից է: Բազմիցս բեմադրվել է նաև «Կայսրը»:

ISBN: 978-9939-98-168-0
Էջեր՝ 296
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝  12.5×16

Հրատարակվել է՝ 2024


ՊԱՏՎԻՐԵԼ