Description
Հրամանագիրք
Գրիշ Սարդարյան
Վեպում ծավալվող հորինածին իրադարձությունները տեղի են ունենում մեր օրերում։ Գլխավոր հերոս Արգինեն իր աշխատավայրում լրացնում է հրամանագիրքը, որը դառնալու է նաև իր Հրամանավեպը։ «Հնարավո՞ր է վեպ առանց գրքի։ Թող գիրքն ընդհանրապես աներևութանա վեպի վրայից։ Մնա ստվեր ու մնա հովանի։ Ի՞նչ կլինի»։ Կանոնակարգված ու չոր Հրամանագրքից անցումը դեպի գեղարվեստական Հրամանավեպ ներառում է Արգինեի մանկությունը, 90-ականները, ծննդավայր-քաղաքը, փոխհարաբերությունները, մարդկանց, ազատագրելու է կյանքը՝ անցյալը/ներկան/ ապագան, խնդիրների ու դատողությունների արգինեական շղթայով ապացուցում, որ «բոլոր համընկնումները պատահական են»։
ISBN: 978-9939-98-129-1
Էջեր՝ 416
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 12.4×19
Հրատարակվել է՝ 2024