Description
Նամականի, գիրք 1. Ալբերտ Կամյու, Մարիա Կազարես
Ալբերտ Կամյու, Մարիա Կազարես
Նրանք հանդիպել են Փարիզում 1944 թվականի հունիսի 6-ին՝ դաշնակիցների ափ իջնելու օրը։ Մարիան քսանմեկ տարեկան էր, Կամյուն՝ երեսուն։ Ալբերն ամուսնացած էր, երկվորյակ երեխաների հայր։ Նրանք բաժանվում են… 1948 թվականի հունիսի 6-ին պատահաբար հանդիպում են Սեն Ժերմեն բուլվարում, վերագտնում են մեկմեկու և այլևս չեն բաժանվում։
Այս նամակագրությունը վկայությունն է նրանց անհաղթահարելի սիրո։ 1960 թվականի հունվարին մահը նրանց բաժանելու էր, բայց դեռևս տասներկու տարի ապրելու էին՝ սովորելով քայլել «հպարտությունից լիովին զուրկ սիրո պրկված պարանի վրայով», իրար չլքելով, երբևէ իրար չկասկածելով։
Կամյուի դստեր՝ Կատրինի բառերով՝ «Այս նամակները մոլորակն ավելի ընդարձակ են դարձնում, տիեզերքն՝ ավելի լուսավոր, օդն՝ ավելի թեթև միայն այն պատճառով, որ նրանք գոյություն են ունեցել»։
ISBN 978-9939-98-391-2
Էջեր՝ 796
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 14․5×20.5
Հրատարակվել է՝ 2025
Թարգմանությունը Ֆրանսերենից՝ Ռուզան Միրզոյանի

