Description

Դեղնամորթը
Ռեբեկա Ֆ. Քուան


Ռ. Ֆ. Քուանի «Դեղնամորթը» խիստ լարված հոգեբանական թրիլեր է ամեն գնով ճանաչման ու հռչակի ձգտող երիտասարդ գրողի մասին, որի ներաշխարհն աստիճանաբար քայքայվում է նախանձի ու ինքնարդարացման ճահճում։ Վեպի դեպքերի սրընթաց զարգացման հետ հեղինակը բացահայտում է գրահրատարակչական աշխարհի մութ կողմերը՝ միաժամանակ ընթերցողին մղելով մտորելու անհատի վրա սոցցանցային «պատերազմների» ու թրոլինգի ունեցած կործանարար ազդեցության, ժամանակակից հասարակության մեջ երկսայր սուր դարձած ռասիզմի և մշակութային բազմազանության շուրջ։

ISBN 978-9939-98-381-3

Էջեր՝ 416
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 12.4×19
Հրատարակվել է՝ 2025