“Անտարես” հոլդինգը հիմնադրվել է 1992 թ-ին: Հիմնադրման տարեթիվն արդեն իսկ վկայում է ընկերության կայացման դժվար սկզբի մասին: Ընկերությունն այսօր ամուր դիրքեր է նվաճել ոչ միայն Հայաստանի Հանրապետության առաջատար ընկերությունների շարքում, այլև արտասահմանում:
Հոլդինգի կազմում ընդգրկված են` հրատարակչությունը, գովազդային գործակալությունը, դիզայն ստուդիան, տարաների և փաթեթների արտադրությունը: Հոլդինգը մատուցում է մարքեթինգային և գովազդային ծառայություններ, համագործակցում է արտադրական ոլորտի մի շարք ձեռնարկությունների հետ, և այս ամենը` շնորհիվ ընկերության ղեկավարության, որը հստակորեն համատեղում է նորագույն սարքավորումները մարդկային ներուժի հետ: Ավելին, “Անտարեսի” հիմնադրման օրվանից անձնակազմի թվաքանակը գրեթե տասնապատկվել է, իսկ դա նշանակում է զբաղվածության խնդրի լուծում:
Ընկերության գործընկերներն ու պատվիրատուները վստահ են և հանգիստ, քանի որ համագործակցում են արհեստավարժների հետ: Իսկ միջազգային ու հանրապետական մրցանակաբաշխություններում, փառատոներում, գրքի ցուցահանդեսներում և տոնավաճառներում ստացած բազմաթիվ վկայագրերն ու պատվոգրերն այդ ամենի վառ ապացույցն են են:
Մեր կարգախոսն է` Հաջողությունը երբեք պատահական չի լինում։