Author

Մենք նոր հեղինակներ ենք փնտրում:

Ուզու՞մ եք Ձեր գիրքը հրատարակել: Ներկայացրեք Ձեր գործը գլխավոր խմբագրին: Որքան հնարավոր է շուտ կվերանայենք Ձեր աշխատանքը: Գիրքը հրատարակելու գործում մեր խմբագրակազմն ու դիզայներները կօգնեն ամեն ինչում:

Գրքի տպագրություն ցանկացած տպագիր ձևաչափով, բաշխում աշխարհի առաջատար գրախանութներում և գրքի կատալոգներում, իրավական աջակցություն, կարգավորումներ գրախանութների ցանցերի հետ, ընթերցողների և հովանավորների հետ հանդիպումների կազմակերպում։

Փորձնական տպաքանակ, թեմատիկ հուշանվերներ հատուկ գներով։

editorial revision

Սթիվեն Հոքինգի գիրքը մերժվել է շատ հրատարակիչների կողմից։ Տեքստը խմբագրական աշխատանքների ներկայացնելուց հետո տպագրվել է և վերածվել ճանաչված հանճարեղ ստեղծագործության։

Գրքի խմբագրումը բարձրացրեց նրա արժեքը:
Խմբագրման ու սրբագրման նպատակը տեքստը դեպի ավելի լավը փոխելն է: Խմբագրումը կարող է ներառել և աննշան, և արմատական փոփոխություններ: Արմատական փոփոխությունների դեպքում կատարվում է՝ ամբողջ տեքստի վերակազմավորում, զգալի ճշգրտումներ, տեքստի հատվածների ջնջում, քերականական և տեխնիկական սխալների ուղղում:

layout typesetting

Ուզում ե՞ք չտեսնված գիրք ունենալ:
Հատուկ պահանջնե՞ր: Տեքստի և նկարազարդումների հատուկ դասավորվածությու՞ն: Մտածում եք որ ստանդարտ ձևաչափի մասի՞ն:
Մեր մասնագետները Ձեզ համար կստեղծեն յուրահատուկ մակետ՝ հաշվի առնելով գրքի բոլոր առանձնահատկությունները:
Մենք կատարում ենք յուրաքանչյուր տեսակի գրքի էջադրում, այդ թվում՝

• Հանրագիտարանային գրքեր
• Բանաստեղծական տեքստեր
• Արձակ գրականություն
• Գիտական գրականություն
• Ուսումնական ձեռնարկներ, որոնք նաև կարող են ներառել նկարազարդուներ, աղյուսակներ, բանաձևեր

illustration-service

Նկարազարդումները ուշադրություն գրավելու, պատմությանը շունչ հաղորդելու և իրադարձությունները ավելի պատկերավոր դարձնելու հիմնական բանալին են:

Այնպես չէ, որ նկարազարդումները միայն մանկական ու գեղարվեստական գրքերում են լինում: Նրանք մեծ տեղ ունեն բիզնես գրքերում, տեխնիկական ձեռնարկներում, ուսումնական գրքերում և շատ այլ ժանրերում:

Վիզուալ պատկերները ավելի արագ են ընթերցողի հիշողության մեջ տպավորվում:

Նկարազարդումները և իրենց քանակը ազդում են գրքի արտադրության արժեքի վրա: Մենք մեծ փորձ ունենք վիզուալ նյութի ծավալի, հարակից ծախսերի և հետագա շուկայական հաջողության մեջ կապ հաստատելու մեջ:

Փնտրո՞ւմ եք կատարյալ նկարազարդող՝ ձեր պատմությունը կյանքի կոչելու համար:

translation

Գեղարվեստական թարգմանության համար անհրաժեշտ է հասկանալ գրված յուրաքանյուր բառի ու արտահայտության նրբությունը: Մեր թարգմանիչները կարողանում են փոխանցել տեքստի ասելիքը՝ վերարտադրելով հեղինակի հումորն ու համատեքստը: Փոխաբերություններ, մարդկային հույզերի բարդություն, արտահայտությունների ու պատկերների գունավորում, բանաստեղծական ռիթմ՝ մեր թարգմանիչները փոխանցում են այս ամենը տեքստի միջոցով:
Մենք անում են թարգմանություններ 30-ից ավելի լեզուներից:
Մեր տաղանդավոր թարգմանիչները գրական գեղարվեստական թարգմանության բծախնդիր աշխատանքի միջոցով պահպանում են գրքի բովանդակության ամբողջականությունը և ստեղծում հնարավոր լավագույն թարգմանությունը այլ լեզվի և մշակույթի կրողների համար:
Մենք անում ենք յուրաքանչյուր տեսակի թարգմանություն՝

  • Հրատարակչական թարգմանություն
  • Գրական թարգմանություն
  • Բանաստեղծական թարգմանություն
  • Տեխնիկական թարգմանություն
  • Բժկական թարգմանություն
book promote

Գիրքը լույս է տեսել, և ավաղ, գրքի հանրաճանաչությունը որոշակի սահմաններ կունենա։ Ինչ?! Սահմաննե՞ր: Նրանք այլևս չկան:

Ուզու՞մ եք բեսթսելլեր: Գրավիչ անու՞ն: Ֆանտաստիկ տե՞քստ: Հավատացեք՝ ոչ ոք վատ գիրք չի ուզում կարդալ:

Այս պահին ձեր միակ և ամենահետաքրքրված ընթերցողը ձեր «Անտարես» հրատարակչությունն է։ Ինչպես դուք, այնպես էլ մենք շատ ենք շահագրգռված ձեր աշխատանքի հաջողությամբ։

Իհարկե գրելուց բացի կենսունակ և պրոդուկտիվ համակարգ՝ գրքերը գովազդելու համար:
Դա հեշտ չէ: Դրա համար ժամանակ և հազարավոր ջանքեր են պահանջվում:
Բայց դա նաև նշանակում է, որ ձեր ապագա բեսթսելլերի վերջնական հաջողությունը լիովին կախված է առավելագույն և անսահմանափակ առաջխաղացման հասնելու ձեր վճռականությունից: Դրա համար մենք օգտագործում ենք ժամանակակից բոլոր տեխնոլոգիաները, որի շնորհիվ մեր գրքերը գնում են նույնիսկ Տոկիոյից ու Սան Ֆրանցիսկոյից:
 

book selling

Մենք ապահովում ենք գրքերի վաճառքը և տարածումը պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո։
Վաճառքը իրականացվում է Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և աշխարհի շատ երկրներում։ Մեր արտասահմանյան գործընկերների կողմից գրքերի տարածումը, հաշվի առնելով գրական ստեղծագործության և հեղինակի առաջխաղացման ժամանակակից տեղական տեխնոլոգիաները, ձեր գիրքը կդարձնի հայտնի ընթերցողների շրջանում:
Մենք նաև տրամադրում ենք գրախանութների բոլոր ցանցերում վաճառքի համար նախատեսված գրքերի պահեստավորում և լոգիստիկա։ Բացի այդ, մեր աշխատանքը ներառում է.
Առցանց վաճառք և տպագրություն՝ գրախանութի պատվերով
Գրքերի ներառումը կատալոգներում և գնացուցակներում
Շնորհանդեսների կազմակերպում
Հայտարարություններ գրքի տարածման մասնագիտական խմբերում: