Լոգոտիպը կրում է մարդկանց և աշխարհին ուղղված Ձեր հաղորդագրության առաջին բառի դրոշմը: Լոգոն կարևոր իմիջային գործիք է, որը չափազանց կարևոր է շուկայում կազմակերպության ճանաչման համար: Այն ամրապնդում է բրենդի դիրքը շուկայում, գործընկերների հավատարմությունը, գաղափարի առանձնահատկությունը և առանձնացնում է ձեզ մրցակիցներից:
«Անտարես»-ը օգնում է Ձեզ մշակել ինքնության բրենդային տարրեր, լոգոներ, ապրանքանիշեր գործունեության ցանկացած ոլորտի համար՝ առևտրային և հասարակական կազմակերպություններ, հատուկ ապրանքանիշեր, և անցանց, և առցանց հարթակներ:
Մենք սիրում ենք գեղեցիկ լոգոներ պատրաստել:
Աշխատանքի նպատակն է ստեղծել հստակ արտադրանք՝ առարկա, հայեցակարգ կամ գործընթաց, որը հարմարեցված է թիրախային լսարանի համար և ստեղծել մեխանիզմ՝ թիրախային լսարանին մոտիվացնելու ու գործընթացի մեջ ներառելու համար:
Թիրախային լսարանի ուշադրությունը կարելի է գրավել տարբեր ձևերով: Օր.՝ անսպասելի բովանդակությամբ, տեղեկատվության ներկայացման հատուկ կառուցվածքով կամ տպավորիչ դիզայնով: Դա արդեն կորոշենք ձեզ հետ միասին վերջնական մշակման փուլում:
«Անտարես»-ը լուծում կգտնի ձեր յուրաքանչյուր ցանկության համար: Օրինակ՝ թիրախային լսարանի ուշադրություն գրավել, ճիշտ ձևով լսարանին փոխանցել անհրաժեշտ տեղեկատվությունը, նյութեր պատրաստել տեղեկատվական ալիքների կառուցվածքի համար, հաշվի առնել լսարանի բնույթը, տեղեկատվության ներկայացման տեմպերը համակարգել՝ հիմնվելով ժամանակի կամ արտադրանքի առանձնահատկությունների վրա:
Յուրաքանչյուր նկարազարդում պատկեր է, բայց ամեն պատկեր չէ, որ կարող է նկարազարդում համարվել: Սա է պատկերազարդման և ցանկացած այլ պատկերի տարբերությունը: Նկարազարդումը պատկեր է, որ հստակ նպատակի համար է նախատեսված:
Նկարազարդման նպատակը՝
ուշադրություն գրավել, լինել շուկայավարման գործիք, ասելիք ունենալ, պատմել պատմություն, տրամադրություն ստեղծել, լինել ի հավելումն հիմնական ասելիք, այն ավելի պատկերավոր դարձնել:
Նկարազարդումները տեսողական տեղեկատվության ընկալման միջոցով հաղորդակցվելու հիմնական միջոցն են, որոնցից միջոցով մենք ավելի լավ ենք հասկանում տեքստերը, և սիմվոլների միջոցով գտնում ենք այն, ինչ անհրաժեշտ է:
«Անտարես»-ի պլյուսը՝ տալիս ենք օգտակար հղումներ, ռեսուրսներ և ամենակարևորը՝ փորձաու նկարազարդողների աշխատանք:
Նկարիչը տեսնում է ձեր բնավորության հիմնական գծերը և դրանք արտացոլում դիմանկարում:
Նկարիչը այդ ամենը տեսնում է մարդու հոգու մեջ: Դիմանկարը այն ամենն է, ինչը հայելու միջոցով հնարավոր չէ տեսնել:
Դիմանկարի արժեքը նրա յուրահատկության մեջ է: Այն մարդու ակնթարթային պրոյեկցիան է դեպի ապագա՝ արվեստագետի հետ էմոցիոնալ մերձեցման միջոցով։
Դիմանկարը պատմում է ավելին քան տեքստը, քանի որ այն մարդու միստիկական կենդանի ստվերն է։
Իսկ հեղինակի դիմանկարն ավելի երկար է պահում աչքը գրքի շապիկին, քան լուսանկարը։ Հավանաբար այն պատճառով, որ նա կարող է խոսել:
MONTAGE թարգմանաբար նշանակում է «հավաքում»:
Առանձին մասերը հավաքվում են՝ դառնալով մեկ ամբողջություն ու ծառայում ընդհանուր նպատակի համար:
Լավ մոնտաժը լինում է աննկատ, տրամաբանական և հետևողական ստեղծագործության հիմնական գաղափարին: Ձայնի կամ տեքստի հետ համատեղ այն ավելի ուժեղ կապ կապահովի թիրախային լսարանի հետ՝ ստեղծելով նոր հզոր ասոցիացիաներ։
Մոնտաժն անհրաժեշտ է նորությունների, ռեպորտաժների, պրեզենտացիաների, անձնական էջերի և բիզնեսի համար:
«Անտարես»-ում մոնտաժը երաշխավորված է և կհամատեղի նույնիսկ անհամատեղելին:
Ի՞նչ է անում դիզայները:
Մշակում է գաղափար և ստեղծում 3D վիզուալներ:
Իսկ ինչի՞ համար է անում այդ ամենը:
Դա հնարավորություն է տալիս հաճախորդին խնայել և գումար, և ժամանակ: Ինչպես նաև՝ հնարավորությունները լավագույնս օգտագործելու, գեղեցկության և, միևնույն ժամանակ, հարմարավետության համար:
Եկեք «Անտարես»: Մեզ մոտ ամեն ինչ կգտնեք:
3D գրաֆիկան գործիք է 3D օբյեկտները վիրտուալ 3D տարածքում կառավարելու համար:
Արդյունքը՝ պատկերի կատարյալ տարրեր, ճշգրիտ մոդելներ, ֆանտաստիկ ներկայացումներ, ապագա տարածությունների վիզուալ ներկայացումներ:
Որտե՞ղ է օգտագործվում 3D գրաֆիկան՝
-
Անիմացիաների ստեղծում
-
Ճարտարապետություն
-
Արդյունաբերություն
-
Դեղագործություն
-
Գովազդ և շուկայավարություն