Description

Ակունքը
Այն Ռենդ


Այն Ռենդի «Ակունքը» (The Fountainhead) ռուսաստանյան ծագմամբ, ազգությամբ հրեա ամերիկացի կին գրող և փիլիսոփայի (1905–1982) ամենաճանաչված գրական գործերից է։ Տասներկու հրատարակչից մերժում ստանալուց հետո վեպը լույս է տեսել 1943 թվականին և անմիջապես դարձել բեսթսելեր։

Սա միայն փայլուն ճարտարապետ Հաուարդ Ռորքի պատմությունը չէ, այլ անհատի ազատության պայքարն ընդդեմ ամբոխի ճնշման, ստեղծագործ մտքի պայքարն ընդդեմ ավանդույթի կապանքների։ Ռորքը անսասան համոզմունքների տեր երիտասարդ է, որի նախագծերն ու գաղափարները նույնքան հեղափոխական են, որքան ինքը։ Հեշտ չէ տեղ գտնել մի աշխարհում, որը պաշտում է ավանդույթն ու միջակությունը, երբ դու հրաժարվում ես կրկնել անցյալը, մերժում ես սին փառքն ու, հավատարիմ մնալով քո սկզբունքներին, մղվում հետին պլան։

«Ակունքը» պարզապես վեպ չէ․ այն անհատի մանիֆեստ է։ Հեղինակը հյուսում է ազնվության, կրքի և խռովության հագեցած սյուժե՝ մարտահրավեր նետելով այն ամենին, ինչին սովոր ենք հավատալ։ Գիրքը ընթերցողին կանգնեցնում է ամենավտանգավոր հարցի առաջ՝ ապրո՞ւմ ես ուրիշների հավանությանն արժանանալու համար, թե՞ սեփական «ես»-ը կերտելու ու զարգացնելու։

ISBN 978-9939-98-382-0

Էջեր՝ 844
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 17×24
Հրատարակվել է՝ 2025

Թարգմանությունն անգլերենից՝ Արմինե Մուրադյանի


ՊԱՏՎԻՐԵԼ