Ի՞նչ արժե սերը:
Կա կարծիք, որ վեհ զգացմունքները աշխարհի ամբողջ փողով առնել չի լինի ու կարծիքին համամիտ են նույնիսկ ամենակարծրացած ցինիկները: Սակայն «զգացմունք» և «վեհ» բառերի համադրությունն արդեն իսկ նշանակում է, որ կան պակաս վեհ և նույնիսկ միջին վեհության զգացմունքներ: Սրանց հետ ի՞նչ անել: Ի՞նչ զգացմունքներ են մեզ պետք ու կա՞ արդյոք տարբերակ նվաճել եթե ոչ սեր, ապա գոնե համակրանք:
Ի՞նչը կօգնի այն պահին, երբ հարաբերությունները նոր նոր են զարգանում, և ի՞նչ անել, եթե ժամանակի ընթացքում հուզական մտերմությունը թարմացնելու կարիք է առաջանում: Ու ի՞նչ անել, եթե պատասխան զագցմունքներ փորձում է առաջացնել ոչ թե մեկ մարդ, այլ մի ամբողջ թիմ:
Մարդիկ վաղուց էին փնտրում այս խնդրի լուծումը ու գտել են ենթագիտակցորեն. Որոշումը նվերներն են: Նվերի յուրահատուկ հատկանիշն այն է, որ և նվեր տվողը, և ստացողը նույն զգացումներն է ապրում՝ հաճույք պատճառելու ուրախությունը նվեր ստանալու ուրախությունից պակաս չէ:
Համատեղ ապրումները արդեն լավ սկիզբ է հետագա հարաբերությունների համար, այդպես չէ՞:
Նվերը, որպես գործիք, ունի իր սահմանափակումը. Նվերները շատ չեն լինում:
Ու անխուսափելիորեն տեղի է ոնւնեցել նվերների դասակարգում և կազմավորում՝ ըստ գնի, ամսաթվի, իրադարձության, սեռի, սոցիալական կարգավիճակի, տարիքի և այլն:
Ծագել է նվերների մատուցումն ուղեկցող բարդ վարվելակարգ՝ ծիսական շարժուձև, ասենք՝ ծնկի գալն ու խոնարհումը, հատկանշական ճառեր, ճիշտ տեղի ու ժամանակի ընտրություն, տրվող առարկաների քանակն ու գույնը և շատ այլ բաներ:
Գլուխ բերելը հեշտ բան չէ,հետևաբար մեկ անգամ որոշելով օժանդակել ամուր հարաբերությունների հաստատմանը, մենք որոշեցինք սահմանափակվել կորպորատիվ փոխհարաբերությունների նրբություններով ու զգացմունքերով, որոնք վեր չեն երախտագիտության զգացմունքից, չհանդգնելով սուզվել ի վերուստ գծված շրջանակ, հանուն որի երջանիկ մարդիկ դիմում են «սիրուն հիմարությունների»:
Այս ծառայությունը մենք անվանեցինք «մարքեթինգային տպավորություն»:
Նվերները տարբեր են:
Օրինակ՝ ընկերությունները կարող են նվերով ողջունել նոր աշխատակցին, առաջին իսկ րոպեից նրան վստահություն ներշնչելով թե իր, թե գործատուի հանդեպ: Նվերի իմաստը կորպորատիվ մշակույթի գոյության, ներքին քաղաքականության, աշխատանքակին հարաբերությունների փուլային ձևավորման ցուցադրումն է: Այս դեպքում տեղին կլինի աշխատակցին ապահովել բրենդային տարբերանշանով գրասենյակային ապրանքներով՝ պլանավորման գրքույկով, օրագրերով, լոգոտիպով բաժակով, ֆիրմային կրծքանշանով: Որոշ ընկերություններ պահաջում են կրել բրենդային համազգեստ, օրինակ՝ փողկապ. Այն հիանալի միջոց է, որ նորեկը հենց առաջին օրվանից իրեն թիմի մի մասը զգա:
Թիմի ձեռքբերումները ևս պետք է մոտիվացնել թանկարժեք նվերներով: Այստեղ արդեն պլաստիկ գրիչն ու մեկանգամյա օգտագործման կրակայրիչը տեղին չեն: Մոտիվացիան խարդախ ու կամակոր հասկացություն է: Նման դեպքերում, արժեքից բացի, կարևոր է նվերի կանխագուշակումը, նույնիսկ կանոնակարգումը՝ աշխատակիցը չպետք է հուսախաբվի իր սպասումների մեջ: Պարադոքսալ է, բայց մեծամասամբ ցանկալի էֆեկտին կարելի է հասնել նվերի պայմանական, բայց նշանակալից ու կանոնակարգված կարգավիճակով՝, օրինակ՝ «Արծաթե», «Ոսկե», կամ «Պլատինե», կազմի հատուկ գույնով ու ոսկեզօծ ծայրերով օրագրով, հատուկ կրծքանշանով լացկանի վրա, հատուկ գրասենյակային պարագաներով:
Կոմերցիոն հաջողությունը սիրում է լավատեսներին ու միշտ բարեհաճ է նրանց հանդեպ, ով չսպասելով՝ «վճարի», կարող է միանգամից գործընկերոջը ընտրյալ լինելու զգացում պատվիրել: Բանակցությունների ավարտին ստացած բիզնես-նվերը հաջողության երաշխավոր չէ, բայց հաճելի պահեր կպարգևի: Հաճելի մարդկանց հետ հաճելի է business ունենալը:
Այնպայման չէ, որ բիզնես-նվերը լինի շատ թանկարժեք, հատկապես, եթե այն տրվում է պոտենցիալ հաճախորդներին, բայց այն նաև չպետք է կրկնվող լինի: Այս նվերները նախատեսված չեն միջոցառումների ժամանակ այցելուներին, կորպորատիվ միջոցառումների աշխատակիցներին և նմանատիպ այլ վայրերում բաժանելու համար, չնայած համարյա թե նույն ապրանքներն են օգտագործվում՝ գրիչ, կրակայրիչ, քարտապանակ, մուլտիտուլ, լապտեր, ֆլեշ կրիչ, օրագիր կամ նոթատետր: Ակնհայտ տարբերությունը ապրանքի կարևորության և ավելի բարձր գնի մեջ է: Անհրաժեշտ է որոշակի բրենդային հուշանվերների հավաքածու ունենալ, և պետք է հաշվի առնել այցելուի սեռը, որվհետև կրակայրիչը հավանաբար կնոջը չի տպավորի: Իսկ անձրևոտ օրը ձեր լոգոտիպով տիկնոջը հովանոց նվիրելը կտպավորի անկասկած:
Թանկարժեք նվերը սովորաբար երևան է գալիս հաջող գործարքի ավարտին կամ երկարաժամկետ համագործակցության արդյունքում։ Միգուցե դա կլինի սովորական հավատարիմ հաճախորդ, ձեր բանկի մասնաճյուղի կառավարիչը կամ ենթակապալառու ընկերության տնօրենը:
Այս հանգամանքներում տեղին են բրենդային թանկարժեք ալկոհոլը, կաշվե աքսեսուարները, կարմրափայտ ծառի պատյաններում գինու հավաքածուները և այլ իրեր, որոնք կարող են տեղավորվել երևակայության ու բյուջեի սահմաններում:
Սա միակ սահմանափակումը չէ: Ընտրությունը հաճախ սահմանափակվում է ոչ թե հաճախորդի ֆինանսական ռեսուրսներով, այլ ավելի շուտ այն ընկերության հնարավորություններով, որին նա դիմելու է։ Ծրագրերը կարող են իրականացվել մասնագիտացված ընկերությունների կողմից, որոնք առաջարկում են բիզնես-հուշանվերների անսահմանափակ տեսականի և աշխատում են ներկայացուցչական արտադրանքի համաշխարհային հայտնի արտադրողների կատալոգների համաձայն: Այն երաշխավորում է լավագույն գներ, նկատելիորեն ավելի լավ պայմաններ, ողջամիտ առաջարկներ՝ որոշումների և հնարավորությունների սահմաններում: Օրինակ, մենք երկար տարիներ աշխատում ենք Senator, Durable, Rapid, Kores, Plastoria և շատ ուրիշ կազմակերպությունների հետ:
Նվերի արտաքին տեսքի նշանակությունը, ինչպես նաև այն, թե ինչպես և ինչից է այն պատրաստված, և այն տպավորությունը, որ թողնում է հաճախորդի վրա, ավելի կարևոր է, քան նվերի արժեքը։ Այն դեպքերում, երբ բրենդային հուշանվերները ընտրվում են միջոցառումների ժամանակ այցելուներին բաժանելու համար, պատկերի պարամետրերն ուղղակիորեն ազդում են մարդկանց վրա երկարատև ազդեցություն թողնելու վրա:
Փաթեթներ, նոթատետրեր, գրիչներ, շապիկներ, բաժակներ, այցեքարտեր, կրակայրիչներ և այլ բիզնես հուշանվերներ, որոնք անմիջականորեն կապված են ընկերության տարբերանշանի, ապրանքանիշի և ապրանքանիշի ռեկվիզիտների հետ, դառնում են գովազդի կոնտակտային տարր և հեղինակության գործիք:
Այս հուշանվերներն ու գրենական պիտույքները շատ դեպքերում օգտագործվում են որպես գովազդային նվերներ և այդ պատճառով չեն ապահովում գովազդի բարձր արդյունավետություն։ Արտաքին տեսքի կամ ֆունկցիոնալության թերությունները կարող են ամբողջությամբ վերացնել գովազդի բարձր արդյունավետությունը: Այդ իսկ պատճառով իմաստ ունի խնայողություններ փնտրել՝ կապվելով մասնագիտացված ընկերության հետ, որն ապրիորի ի վիճակի է ձևավորել լավագույն առաջարկը՝ գնագոյացումից պատահական միջնորդների բացառման պատճառով:
Արդարացված գնին հավելյալ առավելություն կլինի ներկայացուցչական ապրանքների զգալիորեն ավելի մեծ ընտրությունը: Հուշանվերների և գրենական պիտույքների առաջարկի մեջ իսկապես յուրօրինակ և աչքի ընկնող բան գտնելը բավականին խնդրահարույց է, իսկ կատալոգների հասանելիությունը թույլ կտա ձեզ գտնել հետաքրքիր տարբերակներ: Հուշանվերների տեսականին գրեթե անսահմանափակ է։
Անսովոր բիզնես-հուշանվերները գովազդին հնարավորություն են տալիս թիրախային լսարանի վրա ավելի երկարատև ազդեցություն ունենալ: Հետաքրքրություն գրավել կամ զվարճացնել ֆունկցիոնալ իրերով. գովազդային լրատվամիջոցները երկար ժամանակ կլինեն թիրախային խմբի տեսադաշտում՝ ապահովելով դրական էմոցիաներ և հիշեցնելով գովազդվող ապրանքանիշի կամ ապրանքի գոյության մասին:
Տեքստիլ արտադրանքը որպես գովազդային միջոց անհիմն կերպով հազվադեպ է օգտագործվում ի համեմատ համաշխարհային գովազդային շուկաներում դրանց ներկայացվածության։ Տարբեր խտության շապիկներ, հուդիներ, բեյսբոլի գլխարկներ և վերմակներ ներառված են գովազդային ապրանքների արտադրողների ստանդարտ առաջարկի մեջ և լայնորեն օգտագործվում են որպես բրենդային աքսեսուարներ: Այնուամենայնիվ, բրենդավորումը հնարավոր է տեղական արտադրության ցանկացած տեսակի տեքստիլ արտադրանքի վրա: Հագուստի իրերը, հատկապես բեյսբոլի գլխարկները, շապիկները, հողմփակիչները, գովազդային հուշանվերների ամենահարմար տեսակն են, քանի որ դրանք առաջարկում են եզակի հնարավորություն՝ մեծ գովազդային տարածք ձեր ապրանքանիշի և տեղադրված տեքստային և տեսողական տեղեկատվության համար: Մարդիկ, ովքեր կրում են ձեր ընկերության տարբերանշանով շապիկ, դառնում են լավագույն և առավել ևս անվճար գովազդային միջոցը։
Դեպի սիրտ ճանապարհը… եկեք անկեղծ լինենք՝ ցանկացած մարդու դեպքում անցնում է ստամոքսով: Ֆրանսիական Goodies մարքեթինգային գործակալության և մասնագիտացված հրատարակչության զեկույցի համաձայն՝ պատվիրված գովազդային ապրանքների շուկայի ավելի քան 17%-ը բաժին է ընկնում այսպես կոչված ուտելի նվերներին։ Ամեն տարի շուկայագետները հարյուրավոր նոր տարբերակներ և համակցություններ են հորինում հաճախորդի կորպորատիվ խորհրդանիշները քաղցրավենիքի, շոկոլադների, թխվածքաբլիթների, թեյի և սուրճի տոպրակների, զովացուցիչ և ալկոհոլային խմիչքների և նույնիսկ թարմ մրգերի վրա կիրառելու համար: Շուկայի որոշ հատվածներում, ոչ միայն սննդամթերքի կամ ալկոհոլի, նման գովազդային ապրանքները պատվերի ծավալներով գերազանցել են ավանդական գրիչներին, բանալիների շղթաներին, մագնիսներին և այլն:
Այսպիսով, հիմնականում զանգվածային գովազդային ապրանքներն աշխատում են նոր հաճախորդներ ներգրավելու համար, իսկ բիզնես նվերներն անհրաժեշտ են երախտագիտություն հայտնելու և գոյություն ունեցողների հետ հարաբերություններն ամրապնդելու համար:
Գովազդային կրիչի ճիշտ ընտրությունը սկսվում է թիրախային լսարանի, դրա քանակական և որակական պարամետրերի սահմանումից: Գործողությունների իմաստալիցությունը և նման միջոցառումների արդյունավետության փորձի օգտագործումը չի երաշխավորում երկար տարիների արդյունավետություն, բայց կարող է զգալիորեն մեծացնել ընկերության համար սահմանված նպատակներին հաջողությամբ հասնելու հնարավորությունները:
Մեր կուտակած փորձը, պատրաստի լուծումները, տրամադրված անսահմանափակ ապրանքային առաջարկով, գովազդային ապրանքների պատրաստած հատվածավորումը տարբեր բյուջեների և մարքեթինգային խնդիրների համար, ուղիղ մատակարարումների լավագույն գները և մեր սեփական տպագրական արտադրությունը կօգնեն ձեզ: Մենք կարող ենք ստեղծել իսկապես անհատականացված, ընդհանուր ֆոնի վրա նկատելի, երկարաժամկետ գովազդային արշավ, անցկացնել միջոցառում պատշաճ մակարդակով, առաջացնել ձեր թիրախային լսարանի նուրբ զգացմունքները: Մենք չենք կարող լուծել բոլոր խնդիրները, բայց խոստանում ենք, որ խնդիրների լուծման մեջ դուք մենակ չեք լինի:
Սերը խոստում է, որը կարող է հավերժ տևել…