Լույս է տեսել երկար սպասված երկրորդ գրական թարգմանությունս: Ռոալդ Դալի «Չարլին և ապակե մեծ վերելակը», որը «Չարլին և շոկոլադի գործարանի» (թարգմ.՝ Հասմիկ Սարիբեկյանի) շարունակությունն է:

Տիեզերական ուրախ արկածների պատմություն է սա, համեմված Դալին բնորոշ գոբլֆանքներով, չափածոներով ու քաղաքական երգիծանքով: Մեծ հաճույք էր թարգմանելը:

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել խմբագրիս՝ Նունե Թորոսյանին վստահության և չափածոներին հայերեն համ, հոտ, հանգ ու չափ տալու համար:

Արմինե Խաչատրյան

Գիրքը տպագրվել է «Անտարես» ընկերության տպարանում
Թուղթը՝ գրքի
Տպագրությունը՝ օֆսեթ
Օգտագործված է Pantone ներկ, UV տեղային լաքապատում
Կազմը՝ փափուկ
Կազմարարությունը իրականացված է իտալական Zechini սարքերով։