Description
Փետրվարի 30
Էլֆիք Զոհրաբյան
«Բյուրեղապակե մարդը» գրքի տեղական և միջազգային հաջողություններից 8 տարի անց հեղինակը 8 նոր հեքիաթ է դնում ընթերցողի սեղանին։ «Փետրվարի 30» ժողովածուն խոսում է ժամանակակից մարդու լեզվով` հեքիաթը կիրառելով ոչ այնքան որպես ժանր, որքան մտածողության ձև։ Սիրո, ընկերասիրության, հայրենիքի, կյանքի խելահեղ ռիթմի, գնահատանքի, քաղաքացի լինելու, առողջ մտածելու թեմաները մատուցվում են հումորով, սուր հեգնանքով, սատիրայով, կինեմատոգրաֆիկ անցումներով։ 4509 թվականին օդում նստած գիտնականները պարզում են, որ դարեր առաջ օրացույցից ջնջել են կարևոր մի օր՝ փետրվարի 30-ը։ Ինչո՞ւ։ Ռետինը ջնջում էր հրաշագործ իր Մատիտի սխալները, բայց կյանքում կան պատմություններ, որ չեն ջնջվում… Ազգայինի ու համամարդկայինի յուրովի խաչաձևումները, տարբեր ժանրերի հաջողված համադրումն ու անսովոր կոդավորումներն այս հեքիաթներին հաղորդում են հետմոդեռնիստական լիցքեր։ «Փետրվարի 30» ժողովածուն, դուրս գալով ժանրի ավանդական սահմաններից, նոր, թարմ շունչ է բերում հայ հեքիաթագրության մեջ:
ISBN 978-9939-98-433-9
Էջեր՝ 144
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 20×23
Հրատարակվել է՝ 2025

