Description

Ողորմություն Ֆրոսյային
Հովհաննես Երանյան


Հեղինակն այս գիրքը նախ վերնագրել էր` «Սովետ, post սովետ», թեև նրա հետա քրքրության առանցքը այդ
երկրի կործանումը չէր: Ոչ էլ քաղաքական ու հասարակական այն հանկարծահաս փոփոխությունները, որոնք ծնունդ տվեցին նոր երկրների, պատերազմների ու շարունակվող թշվառության: Գրողի համար գլխավորը մարդկային ճակատագրերն են: Ճակատագրեր, որոնք խեղվեցին քաղաքական հեղաբեկումների արդյունքում: Մեծ քաղաքական վայրիվերումների մեջ իսպառ մոռացված էր մարդը: Այդ մարդը, կամ մարդիկ են Հովհաննես Երանյանի պատմվածքների հերոսները: Մարդիկ, որոնք ապրեցին այդ փոփոխական ժամանակն ու հետո մեռան: Եվ մարդիկ, որոնք դեռ ապրում են այդ ժամանակն ու հետո կմեռնեն:

ISBN: 978-9939-51-487-1 [կոշտ] / 978-9939-51-486-4 [փափուկ]
Էջեր՝ 144
Կազմը՝ կոշտ և փափուկ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 12.4×19

Տպագրվել է՝ 2013