Description
Ապոկալիպսիսի հրեշտակները
Հովհաննես Երանյան
Գրքում տեղ գտած պատմվածքները ժամանակագրական իմաստով ասես շարունակում են միմյանց։ Այդ իմաստով, պատմվածքների ժողովածուն որոշակի վիպականություն ունի, վեպ է հուշում։ Վերջին տասնամյակի ընթացքում մեր երկրում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները գեղարվեստական արտահայտություն ու ընդհանրացում են գտել՝ անցնելով մարդկանց ճակատագրերի ու հոգեբանության միջով։ Բոլոր պատմվածքների հերոսները կամ տաքսու վարորդ են, կամ՝ ուղևոր։ Սյուժեներն էլ հիմնականում ծավալվում են որևէ կետից մեկ այլ կետ մեքենայի անցնելու ընթացքում։ Հենց այդ ընթացքի արագությունն էլ հաճախ պայմանավորում է ստեղծագործության ռիթմը:
ISBN: 978-9939-76-750-5
Էջեր՝ 156
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 12.4×19
Տպագրվել է՝ 2021

