Description
Ավեստա
Ավեստան իրանական ժողովրդի նախաիսլամական կրոնի՝ զրադաշտականության սուրբ գիրքն է, որը ստեղծվել է մ.թ.ա. 1-ին հազարամյակի 1-ին կեսին բանավոր ձևով։ Հետագայում այն գրի է առնվել (մ.թ. 3-րդ դարում) հնդեվրոպական սաթեմ ճյուղի մի լեզվով, որը պայմանականորեն անվանվում է Ավեստայի լեզու։ Զրադաշտականությունը իր մեջ է ամփոփել իրանական առասպելաբանության, սովորույթների և աշխարհընկալման տարրերը, իսկ այդ կրոնի բարոյական կառույցի հիմնասյուներն են բարի միտքը, բարի խոսքը և բարի արարքը, որոնք էլ դարձել են այդ դավանանքի հիմնական ուղենիշը։ Զրադաշտականությունը, լինելով հնդեվրոպական մայր ժողովրդի հավատալիքի ուղղակի ժառանգը, հիմք է նաև այլ հնդեվրոպախոս ժողովուրդների առասպելներն ու սովորույթները ուսումնասիրելու և բացատրելու համար։
Ավեստան ամբողջությամբ հայերեն առանձին գրքով լույս է տեսնում առաջին անգամ։
ISBN: 978-9939-76-936-3
Էջեր՝ 792
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 16.5×23.5
Հրատարակվել է՝ 2022