Description
Կայսրության կործանումը
Եգոր Գայդար
Գիրքը նվիրված է այն խնդիրներին, որոնց բախվում են բազմազգ պետությունների ավտորիտար վարչակարգերը, որոնց տնտեսությունը զգալիորեն կախված է լինում վառելիքաէներգետիկ ռեսուրսների գների տատանումներից: Այս խնդիրն արդիական է մերօրյա Ռուսաստանի համար, և հեղինակը բացատրում է, թե Խորհրդային Միության թույլ տված որ սխալները կրկնելուց պետք է խուսափել:
Գիրքը յուրահատուկ է նրանով, որ Եգոր Գայդարն առաջին անգամ ակնառու կերպով ցույց է տալիս, թե մեր գյուղատնտեսությունը սնանկացրած կոլեկտիվացման քաղաքականությունն ինչպես կանխորոշեց մոտ վաթսուն տարի անց խորհրդային վարչակարգի տապալման արագացումը, որն արդեն այդ ժամանակ փաստացիորեն սնանկ էր: Ինչպիսի՞ն էր առերևույթ հզոր գերտերության տնտեսության իրական վիճակը, ԽՍՀՄի փլուզումը բացարձակապես անխուսափելի՞ էր, կարելի՞ էր արդյոք խորհրդային համակարգն
ապամոնտաժել մեկ այլ համակարգի, և ինչո՞ւ էր Ռուսաստանում անհնար վերափոխման չինական կամ լատինամերիկյան ուղին. այս հարցերի պատասխանը կգտնեք «Կայսրության կործանումը» գրքում:
ISBN: 978-9939-76-325-5
Էջեր՝ 620
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 14.8×21
Թարգմանությունը ռուսերենից՝ Լեռնիկ Դալլաքյանի
Տպագրվել է՝ 2019