Description
Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից
Ժան-Կլոդ Կարիեր, Ումբերտո Էկո
Փայլուն ինտելեկտուալներ Ժան-Կլոդ Կարիերի և Ումբերտո Էկոյի զրույցների այս ժողովածուն՝ հանրագիտարանային արժեք ունեցող մի հրատարակություն, որն ասպարեզ է եկել ֆրանսիացի գրող, էսսեագիր և լրագրող ԺանՖիլիպ դը Տոնակի ջանքերով, անդրադառնում է գրքի դարավոր պատմության ուշագրավ էջերին՝ հինավուրց պապիրուսների ու մագաղաթների ժամանակներից հասնելով էլեկտրոնային գրադարանների դարաշրջան: Երկու խորագիտակ գրասերները համակողմանի վերլուծությունների, դիպուկ, սրամիտ, հաճախ էլ անսպասելի ու պարադոքսալ մեկնաբանությունների միջոցով նորովի են բացահայտում այն ամենը, ինչ որևէ կերպ առնչվում է գիրք կոչվածին, որից հրաժարվելու մասին, ի հեճուկս անհեռատես կանխատեսումների և նույնիսկ գրքին վիճակված վատ օրերի, խոսք լինել չի կարող:
ISBN: 978-9939-51-762-9
Էջեր՝ 320
Կազմը՝ փափուկ
Չափսը՝ 14.8×21
Տպագրվել է՝ 2015