Description
Դրակուլա
Բրամ Սթոքեր
Իռլանդացի գրող Բրամ (Աբրահամ) Սթոքերի (1847-1912) «Դրակուլա» վեպին վիճակված էր դառնալու համաշխարհային գրականության ամենահռչակավոր գործերից մեկը: Վամպիրիզմի դիվային մոլեգնությամբ բռնված կոմս Դրակուլայի ահազդու ոդիսականը, որտեղ յուրովի են միահյուսվել սեքսի, արյան ու մահվան մոտիվները, տարատեսակ մեկնությունների և վերլուծությունների տեղիք է տվել,
անհամար գրական ստեղծագործություններ, ֆիլմեր ու ներկայացումներ ծնել: Առաջին անգամ 1897-ին Լոնդոնում լույս տեսած այս բացառիկ գիրքը մինչև օրս էլ մնում է «վամպիրային առասպելի» գլխավոր աղբյուրը:
ISBN: 978-9939-76-700-0
Էջեր՝ 372
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 16.5×23.5
Թարգմանությունն անգլերենից՝ Արևիկ Ղարիբյանի
Հրատարակվել է՝ 2021