Description

Պարոն Նախագահ
Միգել Անխել Աստուրիաս


Գվատեմալացի հռչակավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր, «մոգական ռեալիզմի» ռահվիրա Միգել Անխել Աստուրիասի (1899-1974) այս գլուխգործոցը, որ լույս է տեսել 1946-ին, ոչ միայն բռնապետների թեմայով գրված լատինամերիկյան կարևորագույն վեպերից է, այլև ամբողջ համաշխարհային գրականության ամենաառանցքային գործերից մեկը:
Հեղինակը պատկերում է անհայտ երկիր, անանուն, սակայն իրական նախատիպ ունեցող մի բռնապետի և իր պատմությունը հյուսում՝ ներկայացնելով նրա տմարդի ու դաժան գործողություններից մի քանիսը միայն՝ ցույց տալով, թե ինչպես կարող են դրանք կործանել անհատների կյանքը և ազդել ամբողջ հասարակության վրա: Վեպն իրական հիմքեր ունի. հեղինակը վկա է եղել, թե ինչպես է տանջամահ արվել իր երկրի բռնապետ նախագահի քաղաքական հակառակորդներից մեկը՝ հավատացած, թե կինն անհավատարիմ է եղել իրեն:

ISBN: 978-9939-76-716-1
Էջեր՝ 312
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 14.8×21

Տպագրվել է՝ 2021
Թարգմանությունը իսպաներենից՝ Կառա Չոբանյանի