Description

Հերցոգ
Սոլ Բելոու


Սոլ Բելոուն (1915-2005) արդի ամերիկյան գրականության երևելի դեմքերից է, տասնյակ վեպերի հեղինակ: Նրա «Հենդերսոնը՝ անձրևի արքան», «Պարոն Սեմլերի մոլորակը», «Օգի Մարչի արկածները» և մյուս գործերի մեջ «Հերցոգն» առանձնանում է որպես ամենանշանայինը: Առաջին անգամ հայ ընթերցողին ներկայացվող գրողի այս ստեղծագործությունը գաղափարների, մտքերի վեպ է: Ինքնակենսագրական տարրերի վրա խարսխված «Հերցոգը» պատմում է փիլիսոփայության պրոֆեսոր Մոզես Հերցոգի մասին, որը հայտնվել է իր կյանքի ճակատագրական կեռմանում, գոյության իմաստի տենդագին որոնումներում: Մեկը մյուսին հաջորդող շրջադարձերը, դրամատիկական իրավիճակները հերոսին մղում են փիլիսոփայական մտորումների, հախուռն արարքների: Վերելքներին հաջորդում են դառնագին անկումները, մտքի փայլատակումներին՝ հանկարծական մթագնումները: Թվում է՝ վեպը չի ավարտվում, այլ ընդհատվում է մի անսպասելի հանգրվանում՝ տպավորություն թողնելով, թե հերոսի տվայտանքները դեռ շարունակվելու են…

ISBN 978-9939-98-350-9

Էջեր՝ 500
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 14.8×21
Հրատարակվել է՝ 2025