Description

Հիպերիոն կամ ուխտագնացություն արևելք
Ֆրիդրիխ Հյոլդեռլին


«Հիպերիոն» վեպը Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդեռլինը (1770-1843) մտահղացել է դեռ Տյուբինգենում իր ուսումնառության ժամանակ (1792): 1795 թ. նա իր մտահղացումը փորձել է շարադրել բանաստեղծությամբ, բայց շուտով վերադարձել է արձակին։ Առաջին հատորը լույս է տեսել 1797 թ., երկրորդը՝ 1799 թ.։ Վեպի գործողությունները տեղի են ունենում 18-րդ դարի վերջին, թուրքական տիրապետությունից ազատագրվելու համար հույների մղած պատերազմի ժամանակ, թեև հեղինակը պատմական ճշգրտության չի ձգտել։

Նրա հերոսներն անտիկ անուններ են կրում։ Ազգային և կրոնական ճնշումների դեմ հույների մղած պայքարը վեպում հղում է հեղինակի դարաշրջանի Եվրոպայի լուսավորչական և հումանիստական գաղափարներին։ Կենտրոնական թեմաները հեղինակի հիմնական թեմաներն են. մահը և անմահությունը, գեղեցիկը, Ամբողջը և նրա անտրոհելիութունը, Հզորը և Մաքուրը մարդկային պատմության մեջ (ֆրանսիական հեղափոխությունից, Տեռորի տարիներից ի վեր) սկիզբ առնող նսեմացման ու մանրացման դարաշրջանում։

ISBN: 978-9939-76-996-7
Էջեր՝ 228
Կազմը՝ կոշտ
Լեզուն՝ հայերեն
Չափսը՝ 16.5×23.5

Հրատարակվել է՝ 2023


ՊԱՏՎԻՐԵԼ